20:31 10 դեկտեմբերի 2016
Ուղիղ եթեր
Երևանի ՋԷԿ

Նախարար. Երևանի ՋԷԿ-ի վերակառուցման ծրագրում կտնտեսվի 10 մլն դոլար

© ARMENPRESS
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
16 0 0

Երևանի ՋԷԿ-ի վերակառուցման աշխատանքների արդյունքում հնարավորություն է ստեղծվել 7 մեգավատով ավելացնել ՋԷԿ-ի հզորությունը։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Երևանի ՋԷԿ-ի վերակառուցման ուղղությամբ աշխատանքները հաջողությամբ շարունակվում են, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտնեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, հայտնում են կառավարությունից։

Նա նշեց, որ վերակառուցման աշխատանքների արդյունքում հնարավորություն է ստեղծվել 7 մեգավատով ավելացնել ՋԷԿ-ի հզորությունը, 1 խմ-ով նվազեցնել գազի տեսակարար ծախսը, նոր տեխնոլոգիաների կիրառման արդյունքում միջնորոգումների ժամանակահատվածը հասցնել 4 տարվա՝ նախատեսված 6 տարիների դիմաց: Աշխատանքների արդյունքում հնարավոր է դարձել տնտեսել 10 մլն դոլար:

Հաստատվել են նաև Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի շինարարության տենդերների օրերը և ակնկալվում է, որ շինաշխատանքները կմեկնարկեն եկող տարի:

Բանակցությունների արդյունքում սեպտեմբերից վերսկսվել են աշխատանքներ Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման գծի ծրագրի ուղղությամբ: Նշված էլեկտրահաղորդման գծերի շինաշխատանքները կավարտվեն 2019 թվականին:

Գլխավոր թեմաներ