20:34 10 դեկտեմբերի 2016
Ուղիղ եթեր
Եվրո

Հայաստանը 40 մլն եվրո արժողությամբ համաձայնագիր կստորագրի

© Pixelstalk
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
24 0 0

Վարկային համաձայնագրով նախատեսված բյուջետային աջակցության նպատակն է աջակցել ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին հարկաբյուջետային, սոցիալական, շրջակա միջավայրի կայունության խթանման ուղղություններով։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2016թ. նոյեմբերի 30-ին կստորագրվի 40 մլն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության վարկային համաձայնագիր, այս մասին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Համաձայնագիրը հայկական կողﬕց ստորագրել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, իսկ ֆրանսիական կողﬕց՝ Զարգացման ֆրանսիական գործակալության տնօրենի տեղակալ Ժան Կլոդ Պիրեն և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆրանսուա Շարպենտիեն՝ որպես համաստորագրող:

ԱՄՆ դոլար
© Sputnik/ Максим Богодвид

Վարկային համաձայնագրով նախատեսված բյուջետային աջակցության նպատակն է աջակցել ՀՀ կառավարության բարեփոխուﬓերի օրակարգին երկու հիմնական ուղղություններով՝ հարկաբյուջետային, սոցիալական, շրջակա միջավայրի կայունության խթանման և մրցունակության ամրապնդման:

Նման բյուջետային աջակցության վարկավորման մեխանիզմը, ի տարբերություն նպատակային ծրագրերի, հնարավորություն է տալիս ֆինանսավորել բյուջեի կարևորագույն ծախսային կատեգորիաները: Ընդհանուր առմամբ, բյուջետային աջակցության վարկերն ունեն ակնհայտ առավելություններ. մասնավորապես բյուջետային աջակցության ﬕջոցների բաշխման և օգտագործման ճկունությունն ավելի բարձր է, քանի որ տվյալ պարագայում կառավարությունը գերակայությունների և առաջնահերթությունների վերանայման դեպքում միջոցները արագ վերաբաշխելու իրավասություն ունի:

Բյուջետային վարկերը կարող են օգտագործվել այնպիսի ծրագրերի ֆինանսավորման համար, որոնք թեև ետգնման եկամտաբերություն չունեն, սակայն կարևոր հանրային և ռազմավարական նշանակություն ունեն երկրի համար: Եվ վերջապես, բյուջետային աջակցության վարկերն ուղղակիորեն ստացվում են իրականացվող քաղաքականության ներքո և ուղղվում են պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը` իրականացվող քաղաքականٳթյան միջոցառումների ապահովման տեսանկյունից:

Մասնավորապես, յուրաքանչյուր բյուջետային աջակցության վարկի տրամադրման համար սահմանվում են նախապայմաններ և միջոցառումներ, որոնց իրականացումը կառավարությունը համարում է գերակա և որոնք արդեն իսկ հաստատված են կառավարության կողﬕց ընդունված ռազմավարություններով և/կամ տարեկան գործողությունների ծրագրերով։

Գլխավոր թեմաներ