00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերն անտեսում են -30 աստիճանը և էներգիա են փնտրում լեռներում

© Sputnik / Nelli DanielyanСтроительство геотермальной электростанции в Сюнике
Строительство геотермальной электростанции в Сюнике - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի լեռներում, 30 աստիճան ցրտի պայմաններում հայ մասնագետները շարունակում են էներգիայի նոր աղբյուր փնտրել: Եթե հետազոտողների դրական կանխատեսումներն իրականանան, Հայաստանը կդառնա տարածաշրջանի երկրաջերմային էներգիա արտադրող առաջին ու առայժմ միակ երկիրը:

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի հարավում շարունակվում են երկրաջերմային էներգիայի աղբյուրի որոնման աշխատանքները: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

Սյունիքի լեռներում, Քարքար կոչվող տեղանքում, ծովի մակերևույթից 3100 մետր բարձրության վրա մասնագետներն արդեն երկրորդ հորատանցքն են հորատել:

«Երեկվա դրությամբ 1675մ-ի ենք հասել: Այդ մակարդակի վրա ջրի կորուստը 100%-ի հասնում, և ենթադրում ենք, որ հասել ենք խոռոչին»,- ներկայացնելով հետազոտական աշխատանքների ընթացքը՝ նշեց փոխնախարարը:

Հայկ Հարությունյանի խոսքով` առաջին և երկրորդ հորատանցքերի ուսումնասիրության արդյունքները թույլ են տալիս խոսել Սյունյաց լեռներում երկրաջերմային կայան ունենալու հավանականության մասին:

Երկրաջերմային էներգետիկան վերականգնվող էներգետիկ ռեսուրս է, որը հնարավորություն է տալիս ստորգետնյա տաք ջրերի ջերմային էներգիան փոխակերպել էլեկտրականության:

Եթե սպասվող արդյունքները հաստատվեն, Հայաստանը կդառնա տարածաշրջանի երկրաջերմային կայան ունեցող առաջին և առայժմ միակ երկիրը:

© Sputnik / Aram Nersesyan Հայկ Հարությունյան
Айк Арутюнян  - Sputnik Արմենիա
Հայկ Հարությունյան

«Հրավիրել ենք փորձարկողների՝ թեստավորողների, որոնք աշխատում են տեղում և մինչև տարեվերջ մեզ արդյունքները կտան։ Հավանականությունն օրեցօր աճում է: Չեմ ուզում 100%-ով ասել, բայց ռեսուրսն ունենք: Եթե տեխնիկական այլ խնդիրներ չառաջանան կկառուցենք»,- ասաց փոխնախարարը:

Նշենք, որ հորատման և հետազոտական աշխատանքները մեկնարկել էին դեռևս ամռանը: Առաջին հորատանցքը փորվել էր 1500մ խորությամբ: Երկրորդը նախատեսվում է հասցնել մինչև 2000մ-ի: Աշխատանքները շարունակվում են անգամ հիմա, երբ բարձրլեռնային այդ տեղանքում գիշերը ջերմաստիճանը հասնում է —30 աստիճանի:

Երկրաբանական ուսումնասիրություններն իրականացվում են Կլիմայի ներդրումային հիմնադրամի և Հայաստանի կառավարության համաֆինանսավորմամբ: Իսկ ծրագրի հաջողության դեպքում կայանի կառուցման ու շահագործման համար կհայտարարվի միջազգային մրցույթ:

Строительство геотермальной электростанции в Сюнике - Sputnik Արմենիա
Հայաստանում կկառուցվի տարածաշրջանում առաջին երկրաջերմային կայանը

«Մրցույթի հիմնական առարկան լինելու է առաջարկվող սակագինը։ Ով ամենաէժան սակագինը կառաջարկի, նրան էլ կտրվի կայանը կառուցելու և շահագործելու իրավունքը»,- ասաց Հայկ Հարությունյանը՝ հավելելով, որ կայանի կառուցումը կարժենա շուրջ 100 մլն դոլար: Իսկ կայանի հզորությունը նախատեսված է 30 մգվտ:

Ի դեպ, Քարքարից բացի, երկրաջերմային էներգիայի պոտենցիալ աղբյուրներ կան նաև Ջերմաղբյուրում, Գրիձորում ու Հայաստան-Վրաստան սահմանին: Բայց այդտեղ ուսումնասիրությունների մասին առայժմ վաղ է խոսել:

Լրահոս
0