20:01 08 դեկտեմբերի 2016
Ուղիղ եթեր
Պետբյուջե

Պետբյուջեի ցուցանիշները` եկամուտներով, ծախսերով ու դեֆիցիտով

PHOTOLURE
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
30 0 0

Կառավարության նիստի ժամանակ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց 2017 թվականի պետական բյուջեում եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի ցուցանիշները։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. 2017 թվականի պետական բյուջեում եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 210 միլիարդ դրամ, ընդ որում` միայն հարկային եկամուտներն ու տուրքերը` 1 տրիլիոն 135 միլիարդ դրամ, ծախսերը` 1 տրիլիոն 360 միլիարդ դրամ, դեֆիցիտը` 150,1 միլիարդ դրամ։

«2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումներից հետո կառավարությունը ԱԺ մշտական հանձնաժողովներից և պատգամավորներից ստացել է 339 առաջարկություն։ Պետական բյուջեի նախագծով ներկայացված վերջնական տարբերակում եկամուտները կկրճատվեն 88.4 միլիոն դրամով»,-ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

Նա նշեց, որ մասնավորապես առաջարկվում է 16.1 միլիարդ դրամով կրճատել ծախսերը հետևյալ ոլորտներով` կրթություն` 1.25 միլիարդ դրամով, կառավարման ապարատի ԾԻԳ-երի օպտիմալացմամբ` 295.1 միլիոն դրամով, գազի սակագնի փոփոխությամբ պայմանավորված` 327.4 միլիոն դրամով և այլն։

ՀՀ պետական բյուջեի նախագծի վերջնական տարբերակը կներկայացվի ԱԺ-ում։

 

Գլխավոր թեմաներ