00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքական ապրանքները բոյկոտելուց առաջ հայկական ընկերությունները պետք է մրցունակ լինեն

© Sputnik / Asatur YesayantsАрмен Еганян
Армен Еганян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թեթև արդյունաբերության ոլորտի ընկերություններում, ըստ վիճակագրության, կա 148 ընկերություն, 81–ը զբաղվում է հագուստի արտադրությամբ, 43–ը` կոշիկի, 24–ը մանածագործական ընկերություններ են, և միայն այս ոլորտում ունենք 6 տոկոսի անկում։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը խոսեց ոլորտի առաջընթացի և խնդիրների մասին։ Զրույցը վարել է Գոհար Սարգսյանը։

- Ներքին սպառման տեսանկյունից, ինքնաբավության համար ի՞նչ խնդիրներ կան ոլորտում, որովհետև վերջին շրջանում տարբեր ակցիաներ էին ընթանում թուրքական ապրանքներից` հագուստից, տնտեսական ապրանքներից հրաժարվելու առումով:

— Քանի որ ադյունաբերական քաղաքականության մեջ առաջիկայում նախատեսվում են որոշակի վերանայումներ, նոր մոտեցումներ` պահպանելով հնի շարունակականությունը, մեծ շեշտադրում պետք է արվի տեղական արտադրանքի իրացման, ծավալների ավելացմանը։ Խնդիրը հետևյալն է` մեր ընկերությունները պետք է արտադրեն մրցունակ արտադրանք, որը հնարավորություն կտա դուրս մղել այլ երկրների արտադրանքները։ Հիմնական գործողությունները, որ նախատեսվում են պետության կողմից, պետք է միտված լինեն մրցունակության բարձրացմանը։

- Բայց մրցունակության համար պետք է նաև արտոնություններ սահմանել։

Сделано в Турции - Sputnik Արմենիա
Թուրքական ապրանք գնողը հովանավորում է ահաբեկիչներին

— Արտոնություններ տրամադրելով` ընկերությունների մրցունակությունը չի բարձրանա։ Արտոնությունը տվյալ ժամանակահատվածի համար է։

- Արտոնությունը տալով` զարգացման հիմքեր են դրվում։

— Եթե արտոնությունը տրամադրելուց հետո համալիր գործողություններ չիրականացվեն, որոնք կբերեն ապրանքի մրցունակության բարձրացման, տրամադրված արտոնությունն իր նպատակին չի ծառայի։ Արտադրանքի մրցունակության բարձրացումը մի շարք գործոններով է պայմանավորված։ Նախ, ներդրումներ են պահանջվում տեխնիկական վերազինման համար, պետք է կադրերի վերապատրաստում լինի, արտադրողականությունը բարձրացվի, հնարավորություններ ստեղծվեն որակյալ ու մրցունակ հումքային բազայի համար։ Այդ համալիր գործողությունները եթե չարվեն, խնդրին լուծում չես տա։ Արտոնությունը գործիք է, որը պետք է հնարավորություն ստեղծի, որ ընկերություններն ի վիճակի լինեն այդ գործողություններն անելու։ Դա վերաբերում է ոչ միայն թեթև արդյունաբերության, այլև` տնտեսության բոլոր մյուս ճյուղերին։

- Ասում եք` գոյություն ունի արտահանման աճ, այդ դեպքում ի՞նչ հետաքրքրություն ունի հայկական արտադրանքն արտասահմանում, եթե անգամ ներքին սպառման շուկայում մրցունակ չէ։

— Այն ընկերությունները, որոնք արտահանում են իրականացնում, արտադրում են մրցունակ արտադրանք։ Ես նշեցի, որ 148 ընկերություն ունենք ոլորտում, բայց դա ամենևին չի ենթադրում, որ բոլորն էլ ի վիճակի են արտահանում իրականացնել։ Այն ընկերությունները, որոնք արտադրում են մրցունակ արտադրանք, կարողանում են արտահանել։ Մեր թեթև արդյունաբերության ոլորտում նաև արտահանմամբ են աշխատում եվրոպական տարբեր ընկերությունների հետ, կարողանում են մատակարարել իրենց պատվիրատուներին։ Այդ ընկերություններն ի վիճակի են բարձր արտադրանք տալու։

- Երբ էկոնոմիկայի նախարարությունը անվանափոխվեց և դարձավ տնտեսական զարգացման և ներդրումների քաղաքականության նախարարություն, վարչապետ Կարեն Կարապետյանը դա մեկնաբանեց որպես շեշտադրումների փոփոխություն դեպի ներդրումային քաղաքականություն։ Ի՞նչ նոր մեխանիզմներ է սկսել մշակել նախարարությունը հենց այս ուղղությամբ։

— Բազմաթիվ մեխանիզմներ մշակման փուլում են։ Որոշակի աջակցություն կտրամադրվի, ներդրողներ կներգրավենք այս ոլորտում, հարկային դաշտում ևս գործողություններ կիրականացնենք, որպեսզի ընկերություններն ավելի պարզ և մատչելի մեխանիզմներով աշխատեն։ Մենք արդյունաբերության նոր քաղաքականություն ենք մշակում։ Դա ենթադրելու է հնգամյա ռազմավարության ծրագրի մշակում և հաստատում։

Լրահոս
0