00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Sputnik Արմենիան գտել է բժիշկ Կուդզաևի փնտրած աղջկան

© SputnikSputnik Արմենիան գտել է բժիշկ Կուդզաևի փնտրած աղջկան
Sputnik  Արմենիան գտել է բժիշկ Կուդզաևի փնտրած աղջկան - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիային հաջողվել է գտնել 1988 թվականի երկրաշարժից փրկված այն աղջնակին, որին տարիներ անց փնտրում էր Հյուսիսային Օսեթիայում բնակվող բժիշկ Կազբեկ Կուդզաևը: Աղջնակի հետ բաժանման պահը հայտնի վիրաբույժը չի կարողանում մոռանալ մինչ օրս։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի-Sputnik, Արմենուհի Մխոյան. Sputnik Արմենիայի հրապարակումից հետո 1988-ի երկրաշարժից փրկված իր հիվանդին գտնելու բժիշկ Կազբեկ Կուդզաևի նախաձեռնությանը միացան հազարավոր մարդիկ ու տարբեր լրատվամիջոցներ, փորձելով օգնել և տարածել նյութը, որտեղ նաև տեղադրված էր աղջկա ու բժիշկի լուսանկարը: Այնուամենայնիվ, ներքուստ պատկերացնում էի՝ 28 տարի անց շատ դժվար, գրեթե անհնար կլինի գտնել այդ աղջկան, հատկապես, որ չգիտեինք նրա անունն ու բնակավայրը: Նույնիսկ հիվանդանոցում, որտեղ կատարվել էր վիրահատությունը, այդ օրերի փաստաթղթային արխիվը դժվար է գտնել:

Ամենայն հավանականությամբ, սակայն, բժիշկին օգնելու ու այդ աղջկա մասին տեղեկություն իմանալու իմ մեծ ցանկությանը հազարավոր մարդկանց միանալու պատրաստակամությունն օգնեց գտնել նրան:

Առավոտյան ստացած հեռախոսազանգն անակնկալ էր: Աղջկան ճանաչող մարդկանցից մեկը զանգել էր խմբագրություն և հեռախոսահամար թողել:  Աղջկան րոպե առաջ գտնելու ցանկությունս այնքան մեծ էր, որ անմիջապես զանգեցի:

Пациентка Казбега Кудзаева, пострадавшая в результате землетрясения в 1988 году в городе Спитак - Sputnik Արմենիա
Բժիշկ Կուդզաևը փնտրում է 1988-ի երկրաշարժից փրկված իր հիվանդին

Պարզվեց այն, ինչին չէի սպասում. հերոսուհուս ես էլ գիտեի, իմանալով անունը՝ անմիջապես հասկացա, որ հենց ինքն է, թեև հոդվածը գրելիս չէի պատկերացնում, որ ծանոթի մասին եմ գրում:

Հերոսուհուս հետ հեռախոսային խոսակցությունը ցրեց նույնիսկ նվազագույն կասկածներս: 1988 թվականի երկրաշարժից շատ տարիներ են անցել։ Հերոսուհիս, որն արդեն բավական կայացած ու հայտի կին է իր ոլորտում, խոստովանում է՝ անսպասելի էր տարիներ անց իմանալ, որ այն բժիշկը, ում շնորհիվ փրկվել է իր մի ոտքն, ու ով այդ ժամանակ նրան հույս ու հավատ էր ներշնչում, այսօր փնտրում է իրեն:

Խոստովանում է՝ զարմացել է, երբ տեսել է հոդվածն ու այդ նույն լուսանկարը, որից ինքն էլ ունի: Այն անմիջապես ուղարկել է մայրիկին:

«Այդ օրերի նկարագրությունն ու բժշկի խոսքերն այնքան ազդեցիկ էին, որ մինչև հիմա չեմ կարողանում սթափվել: Պարզապես հոգեբանորեն շատ դժվար է: Ճիշտ է, չեմ փորձել այս ընթացքում ինքս գտնել բժիշկին, բայց երբեք չեմ դադարել նրա մասին մտածել»,- նշեց զրուցակիցս:

Հերոսուհուս խնդրանքով չեմ հրապարակում նրա անունը: Հանգամանքների բերումով, այս պահին դա ճիշտ չեմ համարում նաև ես: Աղջկա մասին բժշկին կգրեմ անձնական նամակով՝ պատմելով այդ հրաշք-աղջկա մեծ հաջողությունների մասին: Որոշ ժամանակ անց, երբ հերոսուհիս ցանկանա խոսել այդ օրերի մասին՝ մեծ ուրախությամբ կգրեմ:

© FB profile 1988 թվականի երկրաշարժից փրկված աղջնակը
Пациентка Казбега Кудзаева, пострадавшая в результате землетрясения в 1988 году в городе Спитак - Sputnik Արմենիա
1988 թվականի երկրաշարժից փրկված աղջնակը

Իմ և Sputnik Արմենիայի անունից կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր միացան այս նախաձեռնությանն ու անմիջապես արձագանքեցին:

Սպասենք բժիշկ Կուդզաևի ու առայժմ անհայտ, բայց արդեն Sputnik Արմենիային հայտնի մեր հերոսուհու սպասված հանդիպմանը:

Լրահոս
0