14:53 19 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Դոնալդ Թրամփ

Ընթացիկ հունվարի տարօրինակությունները

Brendan Smialowski / AFP
Էքսկլյուզիվ
Ստանալ կարճ հղումը
Սերգեյ Բաբլումյան
71 0 0

Հայտնի լրագրող Սերգեյ Բաբլումյանը, որը երկար տարիներ աշխատել է «Իզվեստիա» թերթում որպես հատուկ թղթակից Հայաստանում, մտորում է Ռուսաստանի նկատմամբ Վաշինգտոնի պատժամիջոցների և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի առաջիկա քայլերի մասին:

Եթե վերացական խոսենք օդում սավառնող ԱՄՆ ընտրությունների համակարգի վրա կիբերհարձակումների մասին, ապա այստեղ կարելի է երկու բան նշել: Ռուսական համակարգչային տեխնոլոգիաների առավելությունը. սա մեկ, և երկրորդը` ԱՄՆ ընտրական գործընթացում Ռուսաստանի միջամտությամբ Թրամփի հաղթանակը բացատրելու անհագուրդ ցանկությունը: Ինչպես մեկը, այնպես էլ մյուսը, կամա թե ակամա, խեղաթյուրում են օրվա իրական պատկերը` ավելի անհասկանալի դարձնելով Սպիտակ տան գործունեությունը:

Ամենաթարմ նորություններից: Նախագահ Պուտինի նկատմամբ պատժամիջոցների չկիրառումը: Ինչո՞ւ չեն կիրառել:

— Որովհետև, — բացատրում է Վաշինգտոնը, — դա արդեն շատ կլիներ: (Այդ դեպքում խոսելու իմաստը ո՞րն է):

Այսինքն, ռուս դիվանագետների նախատոնական վտարումը երկրից և Ռուսաստանի վրա հոգե-քաղաքա-տնտեսական ճնշումների այլ միջոցները իբրև թե տեղին են, իսկ այ ինչ վերաբերում է Պուտինին, ապա այստեղ, կարծես չարաշահումներ են նկատվում, ավելի լավ է այստեղ շունչ քաշել և սպասել: Գոնե մինչև եկող շաբաթ օրը, քանի որ մինչ այդ ամերիկյան հետախուզության ներկայացուցիչները հետաձգել են նախագահ Թրամփի համար կազմակերպած կիբերհարձակումների վերաբերյալ ճեպազրույցը:

«Հավանաբար, ավելի շատ ժամանակ է հարկավոր գործը հիմնավորելու համար: Տարօրինակ է»,- այս առիթով ասել է Թրամփը: Տարօրինակությունը, մինչդեռ, ոչ միայն նրանում է, որ իր կարծիքով՝ անհիմն գործին ընթացք են տալիս սկզբում, որպեսզի հետո, մինչև շաբաթվա վերջ, կողմնորոշվեն և այն ձևակերպեն բոլոր կանոնների համաձայն:

Մյուսը: Զարմանալի է նաև այն, թե ինչ ջանասիրությամբ են որոշ քաղաքական գործիչներ Թրամփին Կրեմլի սիրահարների շարքին դասում, լավ հասկանալով, որ ամենից շատ դա պետք չէ հենց Թրամփին: Իսկ եթե հարկավոր չէ, ապա որքան ավելի դաժան լինեն նրա հայացքները Ռուսաստանի նկատմամբ և որքան ավելի շատ ռևերանսներ արվի նրանց նկատմամբ, ովքեր տանել չեն կարողանում Ռուսաստանին, այդքան քիչ կարելի է ենթադրել, թե Թրամփը ոչ թե զուտ ամերիկյան, այլ ռուս-ամերիկյան նախագիծ է:

… Ընթացիկ տարվա հունվարի 20-ին Դոնալդ Ջոն Թրամփը պաշտոնապես կստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը և ավելի տարօրինակ բան, քան հենց հունվարի 21-ից Ռուսաստանի հետ բարեկամություն անելը, նա, իհարկե, չէր կարող անել:

Նյութի ուսերեն տարբերակը

Գլխավոր թեմաներ

  • Չայկա

    Sputnik Արմենիայի սյունակագիր, անվանի լրագրող, Հայաստանում «Իզվեստիայի» նախկին թղթակից Սերգեյ Բաբլումյանն իրեն բնորոշ թեթևությամբ, հումորով և խորությամբ գրում է հերթական հետաքրքիր պատմությունը։ Այս անգամ նա պատմում է, թե ինչպես է ԽՍՀՄ Անվտանգության պետական ծառայության կոմիտեի նախկին տնօրենը Հայաստանում հանել գլխարկը։

    9
  • Կառավարության նիստ

    ՀՀ կառավարությունը հավանություն տվեց մի համաձայնագրի, որով ՌԴ քաղաքացիների համար նախատեսվում է ներքին անձնագրով Հայաստանի տարածք մուտքի, ելքի և գտնվելու տեղաշարժի հնարավորություն։

    3
  • Կարեն Կարապետյան

    Կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը կարևորում է Հայաստանում օտար լեզուների իմացությունը։ Հետևաբար, նա հանձնարարական տվեց ԿԳ նախարարին։

    11