00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական գրադարան Հունգարիայի ամենամեծ համալսարանում

© Sputnik / Amalia Papyan Армянские книги в библиотеке имени Эдмонда Шьюца в Будапеште
Армянские книги в библиотеке имени Эдмонда Шьюца в Будапеште - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հետաքրքրական է իմանալ, որ Հունգարիայի պետական ամենամեծ ԷԼՏԷ համալսարանում կա հայկական գրադարան, որի հիման վրա, ըստ հայագետ Բենեդեկ Ժիգմոնդի, մտադրություն կա հիմնել Հայագիտության ամբիոն, սակայն նախքան այս թեմային անցնելը, առաջարկում եմ կատարել փոքրիկ շրջագայություն Հունգարիայում հայագիտության պատմության էջերում:

Ամալյա Պապյան, Sputnik.

400 տարվա պատմություն ունեցող ԷԼՏԷ համալսարանում է սովորել, ապա դասավանդել հայտնի հայագետ Էդմոնդ Շյուցը: Շյուցի ներդրումը հայագիտության բնագավառում ահռելի մեծ է, սակայն որպես Հունգարիայի առաջին հայ լեզվաբան պետք է նշել Ղուկաս Պատրուբանյանին, որը դեռ 19-րդ դարավերջում դասավանդել է այս համալսարանում:

Ղուկաս Պատրուբանյանը ծագումով տրանսիլվանահայ էր, ով վերահաստատվել էր Բուդապեշտում և դարձել հայագետ և լեզվաբան: Գրադարանում կան նաև նրա ժառանգությունից փոխանցված այնպիսի նմուշներ, ինչպիսին է 1857 թվականին թողարկված «Նոր Կտակարանը», որի էջերի եզրերը ոսկեզօծ են: Հայագիտությունն այս համալսարանում 120 տարիների ընթացքում շարունակվել է դասավանդվել գրեթե առանց ընդհատման` սկզբում Ղուկաս Պատրուբանյանի, ապա Էդմոնդ Շյուցի կողմից:

© Sputnik / Amalia Papyan 1911թ.–ին Վենետիկում հրատարակված հայկական ամսագիր
Армянский ежемесячный журнал 1911 года в библиотеке имени Эдмонда Шьюца в Будапеште - Sputnik Արմենիա
1911թ.–ին Վենետիկում հրատարակված հայկական ամսագիր

Պրոֆեսոր Էդմոնդ Շյուցը 1930-40-ական թվականներին տարված է եղել մի շարք լեզուների ուսումնասիրությամբ, եղել է ճանաչված բանասեր, գրականագետ, ինչպես նաև շատ գիտական հոդվածներ է ունեցել` պատմության իր ուսումնասիրությունների հիման վրա:

Սկզբում լեզվաբանն ուսումնասիրել է թյուրքական լեզուները և եղել թուրքագետ, ուսումնասիրել է թյուրքական լեզվաընտանիքին պատկանող շատ լեզուներ (ի դեպ մինչև 19-րդ դարի վերջը հունգարերենի լեզվական պատկանելիությունը որոշված չէր, թյուրքական լեզվաընտանիքին պատկանելը գիտնականների մեջ տարածված կարծիքներից մեկն էր, իսկ հետագայում, բազմաթիվ բանավեճերից հետո, ապացուցված է, որ հունգարերենը պատկանում է ուրալական լեզվաընտանիքին):

© Sputnik / Amalia Papyan Բուդապեշտի Էդմոնդ Շյուցի անվան գրադարանի հայալեզու գրքեր
Армянские книги в библиотеке имени Эдмонда Шьюца в Будапеште - Sputnik Արմենիա
Բուդապեշտի Էդմոնդ Շյուցի անվան գրադարանի հայալեզու գրքեր

Էդմոնդ Շյուցը թյուրքական լեզվաընտանիքին պատկանող լեզուների տարիների ուսումնասիրությունների ընթացքում հանդիպում է նյութերի, որոնք հասկանալու համար հարկավոր էր իմանալ հայկական այբուբենը: Խոսքը հայաղփչաղերենի մասին է:

Այդպիսով, պրոֆեսորը սովորում է կարդալ նաև հայերեն և աստիճանաբար սկսում ուսումնասիրել որոշ հայկական գրերը, ապա ծանոթանում հայկական գրականությանը, պատմությանն ու դառնում հայոց լեզվին սիրահարված, իր մասնագիտության նվիրյալ հայագետ:

Երեսունհինգ հազար ուսանող ունեցող ԷԼՏԷ համալսարանում Էդմոնդ Շյուցը տասնյակ տարիներ դասավանդել է հին հայերեն՝ գրաբար, հետագայում նաև արևելահայերեն, հայաբանություն և հայոց պատմություն: Լեզվաբանների շրջանում համաշխարհային ճանաչում վայելող պրոֆեսոր Էդմոնդ Շյուցը, մահանալով, իր գրքերը ժառանգում է համալսարանի գրադարանին, որի հիման վրա էլ այսօր կա հայկական գրադարան: Հայկական գրադարանի նմուշները բազմազան են՝ հայոց երաժշտության պատմության, հայ ճարտարապետություն, դասականների գործեր և, իհարկե, Աստվածաշունչ:

© Sputnik / Amalia Papyan Հունգարիայի պետական ամենամեծ ԷԼՏԷ համալսարանի հայկական գրադարանում պահվող 1857 թվականին թողարկված ոսկեզօծ եզրերով «Նոր Կտակարանը»
Հունգարիայի պետական ամենամեծ ԷԼՏԷ համալսարանի հայկական գրադարանում պահվող 1857 թվականին թողարկված ոսկեզօծ եզրերով «Նոր Կտակարանը» - Sputnik Արմենիա
1/6
Հունգարիայի պետական ամենամեծ ԷԼՏԷ համալսարանի հայկական գրադարանում պահվող 1857 թվականին թողարկված ոսկեզօծ եզրերով «Նոր Կտակարանը»

2/6

3/6

4/6

5/6

6/6

Գրադարանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2003 թվականին, և կարմիր ժապավենը կտրել է այդ տարիներին ՀՀ ԳԱԱ քարտուղար, ճանաչված պատմաբան Վլադիմիր Բարխուդարյանը: Գրադարանի շուրջ 3000 գրքերի շարքում կան 18-րդ դարին պատկանող նմուշներ, ինչպես նաև արժեքավոր համարվող Միքայել Չամչյանցի «Հայոց պատմություն» գրքի երեք հատորները:Այսօր գրադարանից օգտվողների թիվը մեծ չէ, չնայած նրան, որ կան հայագետ ուսանողներ: Ըստ լեզվաբան, հայագետ Բենեդեկ Ժիգմոնդի` հայերի և հայագիտության հանդեպ հետաքրքրվածություն նկատվում է, սակայն Հայաստանի Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումն անդրադառնում է նաև գիտության առաջընթացի և գիտնականների փոխհարաբերությունների վրա:

— Գիտությունն ու քաղաքականությունը հարկավոր է զանազանել,- ընդդիմանում է հայագետ Բենեդեկ Ժիգմոնդը,- մատնանշելով համագործակցության հնարավոր հորիզոնները, որոնք խոչընդոտվում են քաղաքականացված մտավորականների պատճառով:

© Sputnik / Amalia Papyan Մ. Չամչյանի «Հայոց պատմության» երեք հատորները
Новый Завет XVIII века на армянском языке в библиотеке имени Эдмонда Шьюца в Будапеште - Sputnik Արմենիա
Մ. Չամչյանի «Հայոց պատմության» երեք հատորները

Այսօր մտադրություն կա Հունգարիայի ԷԼՏԷ համալսարանի և Երևանի ԵՊՀ-ի միջև համագործակցություն վերահաստատել և բացել հայկական ամբիոն` Էդմոնդ Շյուցի անվան գրադարանի հիման վրա: Բոլոր նախադրյալները կան գործը գլուխ բերելու համար, սակայն վերջնական որոշումը դեռ օդում կախված է, ճիշտ հայ-հունգարական հարաբերությունների նման:

Լրահոս
0