20:32 10 դեկտեմբերի 2016
Ուղիղ եթեր
ԼՂՀ պաշտպանության բանակ

Ադրբեջանական կողմը ականանետ և հաստոցավոր ավտոմատ նռնականետ է կիրառել

© Hetq
Ղարաբաղ
Ստանալ կարճ հղումը
8 0 0

ԼՂՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն` շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ և հաստոցավոր ավտոմատ նռնականետ:

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 45 անգամ, հայտնում են ԼՂՀ պաշտպանության նախարարությունից։

Գիշերվա ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 360 կրակոց:

Շփման գծի արևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (10 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (6 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

Գլխավոր թեմաներ