14:51 19 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Լուսանկարներ

Պլյուշչենկոյի տիեզերական շոուն. սառույց և հույզեր

Ստանալ կարճ հղումը
90 0 0
  • Եվգենի Պլյուշչենկոն «Սառույցի արքաները» շոուի ժամանակ
  • Անաստասիա Գալուստյան, «Սառույցի արքաները» շոուն Երևանում, 2016թ.
  • Տատյանա Ռոզանովան և Քսենիա Կորոբկովան «Սառույցի արքաները» շոուի ժամանակ
  • Ելենա Յովանովիչը և Նոդարի Մայսուրաձեն ելույթ են ունեցել Ալեքսանդրո Սաֆինայի «Luna Tu» լեգենդար երգի ներքո
  • Մարիամ Մերաբովան «Սառույցի արքաները» շոուի ժամանակ
  • Հայ մոդելները «Սառույցի արքաները» շոուի ժամանակ
  • «Սառույցի արքաները» սառցե շոուն Երևանում, 2016թ.
  • «Սառույցի արքաները» սառցե շոուն Երևանում, 2016թ.
  • Սառցե շոուին մասնակցում էր նաև երգչուհի Քսենոնան, որը բեմ դուրս եկավ վառ ոսկեգույն զգեստով
  • Հայաստանի չեմպիոն, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մասնակից Սլավա Հայրապետյանը
  • Եկատերինա Աստախովա–Ալեքսեյ Ռոգանով զույգի հուզիչ ելույթը «Ես քեզ երբեք չեմ մոռանա» երգի ներքո
  • Եկատերինա Աստախովա–Ալեքսեյ Ռոգանով զույգի հուզիչ ելույթը «Ես քեզ երբեք չեմ մոռանա» երգի ներքո
  • Ֆրանսիացի «ջիգիթների» բարդ տարրերով «թեժ» ելույթը. Ալեքսեյ Լյուբչենկո և Ժան Դենի Սանչես
  • Տատյանա Ռոզանովան և Քսենիա Կորոբկովան «Սառույցի արքաները» շոուի ժամանակ
  • Հայաստանի սինքրոն սահքի թիմը
  • Երևանում առաջին անգամ ելույթ ունեցավ Սոչիի 2014թ–ի օլիմպիական խաղերի չեմպիոն, գեղասահորդուհի Ադելինա Սոտնիկովան
  • «Սառույցի արքաները» շոուն Երևանում, 2016թ.
  • Երգչուհի Իվետա Մուկուչյանը «Սառույցի արքաները» շոուի ընթացքում, 2016թ.
  • «Սառույցի արքաները» շոուն Երևանում, 2016թ.
  • «KINGS ON ICE PRESENT FASHION ON ICE» բացառիկ շոուն` Երևանում
  • Ելույթ «Երկրաշարժ» ֆիլմի երաժշտության ներքո, որը գրել է կոմպոզիտոր Հայկոն
  • «Սառույցի արքաները» շոուն Երևանում, 2016թ.
  • Հանդիսատեսը մեծ բավականություն ստացավ Պլյուշչենկոյի ելույթից
  • Եվգենի Պլյուշչենկոն «Սառույցի արքաները» շոուի ժամանակ
  • Տիեզերական ձևավորումը Եվգենի Պլյուշչենկոյի ելույթի ընթացքում
  • «Եվգենի Պլյուշչենկոյի ելույթը «Երկրաշարժ» ֆիլմի երաժշտության հնչյունների ներքո
  • Երևանում առաջին անգամ ելույթ ունեցավ Սոչիի 2014թ–ի օլիմպիական խաղերի չեմպիոն, գեղասահորդուհի Ադելինա Սոտնիկովան
  • Երևանում առաջին անգամ ելույթ ունեցավ Սոչիի 2014թ–ի օլիմպիական խաղերի չեմպիոն, գեղասահորդուհի Ադելինա Սոտնիկովան
  • Եվգենի Պլյուշչենկոն և Ադելինա Սոտնիկովան «Սառույցի արքաները» շոուի ժամանակ
  • «Երկրաշարժ» ֆիլմի երաժշտության ներքո Եվգենի Պլյուշչենկոյի ելույթի ժամանակ նրան միացավ մի աղջնակ` խորհրդանշելով, որ կյանքը շարունակվում է
  • Եվգենի Պլյուշչենկոն լուսանկարվեց «Սառույցի արքաները» շոուի մասնակիցների պատանի մասնակիցների հետ
© Sputnik/ Asatur Yesayants
Եվգենի Պլյուշչենկոն «Սառույցի արքաները» շոուի ժամանակ

Արվեստի տարբեր ժանրերն ու նորաձևությունը միավորած «KINGS ON ICE PRESENT FASHION ON ICE» բացառիկ շոուն տեղի ունեցավ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Սառցե շոուն բուռն զգացմունքներ առաջացրեց. գեղասահորդների ելույթները հղկված էին, ջութակահարներ Էդվին Մարտոնի և Էդգար Հակոբյանի կատարումները շոուի զարդն էին։

Դահլիճում անտարբեր մարդ չկար. չէ՞ որ տրամադրությունն ապահովում էին նաև Մարիամ Մերաբովան, Իվետա Մուկուչյանը, Սոնան, Քսենոնան և Ալյոնա Վասիլևան։ Նորաձևության սիրահարները կարող էին վայելել նորաձևության շոուն։ Հայ մոդելներն անցնում էին պոդիումով` ցուցադրելով տարբեր ապրանքանիշների զգեստներ։

Ամենահիշարժանը լեգենդար գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի ելույթն էր «Երկրաշարժ» ֆիլմի համար կոմպոզիտոր և երգիչ Հայկոյի գրած երաժշտության ներքո։

Շոուին մասնակցեցին Սոչի 2014-ի օլիմպիական չեմպիոն Ադելինա Սոտնիկովան և ֆրանսիացի գեղասահորդ Ֆլորան Ամոդիոն, ինչպես նաև հայ մարզիկներ Անաստասիա Գալուստյանը և Սլավիկ Հայրապետյանը։ Սպորտային խորեոգրաֆիան, նորաձևության նոր միտումները, անհատական ոճի երաժշտությունը նոր ներկայացման բաղադրիչներն էին, որը վայելեց երևանյան հանդիսատեսը։

  • Ձմեռային այգի
    Last update: 21:07 14.01.2017
    21:07 14.01.2017

    Հեքիաթային ձմեռ՝ մառախլապատ Երևանում. Ձմեռային այգի

    Տոնական տրամադրությունը չի լքի երևանցիներին այնքան ժամանակ, քանի դեռ մայրաքաղաքում գործում է «Ձմեռային այգի» հանգստի գոտին: Փոքրիկ հեքիաթային աշխարհում ամեն ինչ կա՝ սահադաշտից սկսած մինչև էլֆեր և հիասքանչ սառցե քանդակներ: Երեխաներն ուրախ են, ծնողները՝ գոհ:

    88
    18
  • Ձմեռային զորակոչ 2017. Երևան
    Last update: 21:51 08.01.2017
    21:51 08.01.2017

    Ձմեռային զորակոչ 2017. Մեկնարկը տրված է

    Հայաստանում մեկնարկել է 2017 թ.-ի ձմեռային զորակոչը: Նորակոչիկնրը գալիս են Կենտրոնական զինվորական հավաքակայան, որտեղից նրանք կգնան համալրելու Հայաստանի զինված ուժերը՝ երկրի տարբեր հատվածներում:

    322
    27
  • Սուրբծննդյան պատարագ Հայ առաքելական եկեղեցում
    Last update: 17:55 06.01.2017
    17:55 06.01.2017

    Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ ծնունդը

    Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի ծնունդը:

    51
    9
  • Սուրիկատ
    Last update: 10:23 05.01.2017
    10:23 05.01.2017

    Ե՞ս էլ նվեր ունեմ

    Կենդանաբանական այգիները նույնպես պատրաստվում են Ամանորին և Ծննդյան տոնին: Հազարավոր մարդիկ գալիս են տեսնելու, թե ինչպես են կենդանիները բացում նվերները։

    35
    22

Գլխավոր թեմաներ

  • Չայկա

    Sputnik Արմենիայի սյունակագիր, անվանի լրագրող, Հայաստանում «Իզվեստիայի» նախկին թղթակից Սերգեյ Բաբլումյանն իրեն բնորոշ թեթևությամբ, հումորով և խորությամբ գրում է հերթական հետաքրքիր պատմությունը։ Այս անգամ նա պատմում է, թե ինչպես է ԽՍՀՄ Անվտանգության պետական ծառայության կոմիտեի նախկին տնօրենը Հայաստանում հանել գլխարկը։

    9
  • Կառավարության նիստ

    ՀՀ կառավարությունը հավանություն տվեց մի համաձայնագրի, որով ՌԴ քաղաքացիների համար նախատեսվում է ներքին անձնագրով Հայաստանի տարածք մուտքի, ելքի և գտնվելու տեղաշարժի հնարավորություն։

    2
  • Կարեն Կարապետյան

    Կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը կարևորում է Հայաստանում օտար լեզուների իմացությունը։ Հետևաբար, նա հանձնարարական տվեց ԿԳ նախարարին։

    11