20:02 08 դեկտեմբերի 2016
Ուղիղ եթեր
Լուսանկարներ

20–րդ դարի «աստղային» հիվանդությունը

Ստանալ կարճ հղումը
5910
  • Քլաուս Նոմի (1944-1983). Ամերիկայում հայտնի գերմանացի կոնտրտենոր։ Ավանգարդ կատարողն առաջին հայտնի մարդն է եղել, որը դարձել է ՁԻԱՀ–ի զոհ։
  • Ֆրեդի Մերկուրի (1946-1991). Queen խմբի լեգենդար վոկալիստը։ Նրա իսկական անունը Ֆարուհ Բալսարա է։ Նա իրական սպառնալիքը զգացել է, երբ երկու սիրեկանները մահացել են ՁԻԱՀ–ից։
  • Ռուդոլֆ Նուրիև (1938-1993). խորհրդային, անգլիական և ֆրանսիական աշխարհահռչակ պարող, բալետի արտիստ և բալետմայստեր, Լենինգրադի Կիրովի անվան օպերայի և բալետի թատրոնի մենակատար։ Նրա ստեղծագործական ծրագրերի և կյանքի վրա խաչ քաշեց սարսափելի հիվանդությունը` ՁԻԱՀ–ը։
  • Easy E (1963-1995). 1995 թ.–ի մարտի 16–ին ԶԼՄ–ները գրել են. «Անվանի հարդկոր–ռեփերը, որը գովերգել է սեքսը, հանցագործությունները և բռնությունը, հոսպիտալացվել է ՁԻԱՀ ախտորոշմամբ։ Անձամբ նա ասում է, որ գաղափար չունի, թե ինչպես է վարակվել»։ 20–րդ դարի ժանտախտը խլել է նաև նրա կյանքը։
  • Միշել Ֆուկո (1926-1984). նշանավոր ֆրանսիացի փիլիսոփա, պատմաբան։ Ֆուկոն դարձել է Ֆրանսիայում հոգեվերլուծության առաջին ամբիոնի հիմնադիրը։ Նա լայն ճանաչում է ստացել «Խելագարություն և քաղաքակրթություն» գրքի լույս տեսնելուց հետո, որում քննարկվում են սոցիալական գիտությունների, բանտերի, սեքսուալության և խելագարության հարցերը։ 1984 թ.–ին մահացել է ՁԻԱՀ–ից հետևանքով առաջացած բարդություններից։
  • Էնթոնի Փերկինս  (1932-1992). ամերիկյան դերասան, որը համարվել է 1950-ականների վերջի հոլիվուդյան կինոյի ամենախոստումնալից աստղերից մեկը։ Նա Սոֆի Լորենի հետ նկարվել է մի քանի ֆիլմում։ Էնթոնի Փերկինսը մահացել է ՁԻԱՀ–ից՝ 60 տարեկանում։ Նրա կինը` Բերի Բերենսոնը, նույնպես ողբերգական ճակատագիր է ունեցել. մահացել է 2001թ.–ի սեպտեմբերի 11–ի ահաբեկչական գործողության ժամանակ։
  • Այզեկ Ազիմով (1920-1992). 1992 թ.–ին ՁԻԱՀ–ից մահացել է անվանի ամերիկացի ֆանտաստ գրող Այզեկ Ազիմովը։ 1983 թ.–ին, երբ ՁԻԱՀ–ի մասին շատ քիչ բան էր հայտնի, վիրահատել են գրողի սիրտը, և նա վարակվել է ՁԻԱՀ–ով դոնորային արյան միջոցով։ ՁԻԱՀ–ի ֆոնին զարգացել է սրտային և երիկամային անբավարարություն, որի պատճառով Ազիմովը մահացել է։
  • Ռոք Հադսոն (1925-1985). Առաջին մեծության հոլիվուդյան աստող, հերոս–սիրեկան և սուպերմեն Ռոք Հադսոնը համասեռամոլ է եղել։ Նա ցնցել է ամբողջ աշխարհը` պատմելով իր կյանքի իրական պատմությունը։ Դրանից երկու ամիս անց` 1985 թ.–ի հոկտեմբերի 2–ին, նա մահացել է ՁԻԱՀ–ից՝ Բևերլի Հիլզում գտնվող իր շքեղ առանձնատանը։
  • Օֆրա Հազա (1957-2000). իսրայելցի երգչուհի և դերասանուհի, որը ծնվել է բազմազավակ ընտանիքում։ 1980-1983 թ.թ. չորս անգամ ճանաչվել է այդ երկրի լավագույն երգչուհի։ Իսրայելի սիրված երգչուհին մահացել է ՁԻԱՀ–ից։
  • Ֆրանկո Մոսկինո (1950-1994). իտալացի մոդելավորող, որը հայտնի է գունեղ, հանդուգն և, որոշ առումով, ծաղրածուի ոճով։ Որոշ աղբյուրներ պնդում էին, որ նա մահացել է քաղցկեղից, մյուսները` ՁԻԱՀ–ից։
  • Ջիա Մարի Կարանջի (1960-1986). ամերիկացի մոդել, աշխարհի առաջին սուպերմոդելներից մեկը։ Ջիա Մարի Կարանջին բազմիցս փորձել է ազատվել թմրանյութերից ունեցած կախվածությունից, բայց միշտ ինչ–որ բան է պատահել, և նա վերադարձել է նախկին վիճակին։ Հետո Ջիան հիվանդացել է թոքաբորբով և հայտնվել հիվանդանոցում։ Հետազոտությունից հետո պարզվել է, որ նա հիվանդ է ՁԻԱՀ–ով։
  • Թոմի Մորիսոն (1969-2013). ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, ինչպես նաև դերասան, WBO վարկածով աշխարհի չեմպիոն ծանր քաշային կարգում։ Ինչպես պատմել է Մորիսոնի մայրը, հայտնի բռնցքամարտիկն ընդհանրապես չի հավատացել ՄԻԱՎ–ի և ՁԻԱՀ–ի գոյությանը։ Մարզիկը մահացել է չարագույժ հիվանդությունից։
AFP
Քլաուս Նոմի (1944-1983). Ամերիկայում հայտնի գերմանացի կոնտրտենոր։ Ավանգարդ կատարողն առաջին հայտնի մարդն է եղել, որը դարձել է ՁԻԱՀ–ի զոհ։

Ամեն տարի դեկտեմբերի 1–ին նշվում է ՁԻԱՀ–ի դեմ պայքարի համաշխարհային օրը։ 20–րդ դարի ժանտախտը խլել է միլիոնավոր մարդկանց կյանքեր, այդ թվում` անվանի երաժիշտների, դերասանների, մարզիկների, գրողների։ Sputnik Արմենիան ներկայացնում է հայտնի մարդկանց, որոնք մահացել են ՁԻԱՀ–ից։

  • Ավերակների մոտ
    Last update: 23:02 07.12.2016
    23:02 07.12.2016

    30 վայրկյան, որ գետնին հավասարեցրին Սպիտակը

    Երկրաշարժը, որը տեղի ունեցավ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին ժամը 11։41, կանգնեցրեց ժամանակը։ ճակատագրական 30 վայրկյանի ընթացքում ոչնչացավ Հայաստանի հյուսիսը։

    56
    15
  • Տեսախցիկով՝ դիրքերում
    Last update: 22:03 05.12.2016
    22:03 05.12.2016

    Տեսախցիկով՝ առաջնագծում

    Հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելեցին սահմանային դիրքեր, անձամբ զգացին հայրենիքի պաշտպանության դժվարությունն ու զինվորի հացի համը:

    203
    25
  • «KINGS ON ICE PRESENT FASHION ON ICE» բացառիկ շոուն` Երևանում
    Last update: 03:14 28.11.2016
    03:14 28.11.2016

    Պլյուշչենկոյի տիեզերական շոուն. սառույց և հույզեր

    Արվեստի տարբեր ժանրերն ու նորաձևությունը միավորած «KINGS ON ICE PRESENT FASHION ON ICE» բացառիկ շոուն տեղի ունեցավ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

    86
    31
  • Ֆիդել Կաստրո
    Last update: 22:21 26.11.2016
    22:21 26.11.2016

    Ֆիդել Կաստրո. մի կյանք տևած քաղաքականություն

    Sputnik Արմենիան ներկայացնում է նախկին նախագահ Ֆիդել Կաստրոյի լուսանկարների ընտրանին, որը վախճանվել է այսօր՝ 90 տարեկան հասակում: Մարդ, որը գրել է իր անունը համաշխարհային քաղաքականության պատմությունում:

    47
    19

Գլխավոր թեմաներ