01:18 18 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Рубен Сафрастян

Սաֆրաստյան. Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունն արկածախնդրություն է

© РИСИ
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
174610

Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի` Թուրքիայի վարած քաղաքականությունը տարածաշրջանում արկածախնդրություն է։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունն արկածախնդրություն է, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նշել է ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա խոսքով` Թուրքիայում տեղի ունեցող վերջին իրադարձություններն օրինաչափ են և բխում են այդ երկրի՝ «Իսլամական պետություն» խմբավորման նկատմամբ վարած քաղաքականությունից:  Ընդ որում, տարիներ շարունակ Թուրքիան ոչ միայն օժանդակել է այդ ահաբեկչական կազմակերպությանը, այլև սնել ու նպաստել է, որպեսզի նա վերածվի, այսպես կոչված, Իսլամական պետության:

«Աշխարհի տարբեր ծայրերից, մասնավորապես, Եվրոպայից հավաքագրված ահաբեկիչները գալիս են Ստամբուլում գտնվող և բացեիբաց գործող «Իսլամական պետություն» խմբավորման գրասենյակներ, գրացվում են, նյութական օգնություն են ստանում և այնտեղից տեղափոխվում են Սիրիա»,- ընդգծել է թուրքագետը:

Ըստ Սաֆրաստյանի` Թուրքիայի արևմտյան դաշնակիցները, մասնավորապես, ԱՄՆ-ն, գնալով մեծացնում են ճնշումները Թուրքիայի վրա վերջինիս` այդ խմբավորմանն աջակցություն ցուցաբերելու և սահմանին հսկողությունն ուժեղացնելու համար ներգրավվածության պատճառով։ Մինչև վերջերս, ինչպես նշում է թուրքագետը, Թուրքիան փորձում էր այս ճնշումներն օգտագործել իր օգտին և հայտարարում էր, որ դա կարող է անել միայն այն դեպքում, եթե հնարավորություն տրվի հաստատելու բուֆերային գոտի: 

«Այդ բուֆերային գոտին, ըստ Թուրքիայի, պետք է լիներ Սիրիայի տարածքի վրա, որն էլ պետք է անցներ Թուրքիայի հսկողության տակ, այսինքն՝ խոսքը, ըստ էության, Սիրիայի տարածքի օկուպացման մասին էր»,-նկատել է նա:

ԱՄՆ–ն հավանություն չտվեց Թուրքիայի այդ ծրագրին, իսկ Թուրքիան շարունակեց  աջակցել «Իսլամական պետության»-ը:

«Սակայն վերջին շրջանում, երբ ճնշումն ուժեղացավ Թուրքիայի իշխանությունների վրա, նրանք որոշ սահմանափակումներ մտցրեցին սահմանին, ինչն էլ միանգամից առաջացրեց «Իսլամական պետության» այն հակազդեցությանը, որի արդյունքում տեղի ունեցավ այդ ահաբեկչական գործողությունը»,- պարզաբանել է բանախոսը:

Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը թուրքագետը որակում է արկածախնդրություն: Նրա մեկնաբանմամբ` Թուրքիայի գործող իշխանությունը մտադիր է տարածաշրջանում առաջնորդի դեր ստանձնել։ Սակայն, նրա խոսքով, Թուրքիան չի կարող դրան հասնել ոչ իր հեղինակությամբ, ոչ էլ իր ունեցած ռեսուրներով։

«Այդ համառ ձգտումը, փաստորեն, Թուրքիան դարձնում է սպառնալիք՝ տարածաշրջանի իր հարևանների համար: Թուրքիայի այս քաղաքականությունը վտանգավոր է և՛ տարածաշրջանի, և՛ հարևանների, և՛ հենց Թուրքիայի համար»,-հավելել է բանախոսը:

Ինչ վերաբերում է Թուրքիայի՝ կառավարություն ձևավորելու խնդրին, ապա Սաֆրաստյանը, վկայակոչելով թուրքական վերլուծական կենտրոնների ուսումնասիրությունները, նշում է, որ մեծ է նոր ընտրություններ անցկացնելու հավանականությունը:

«Այս կենտրոնների համաձայն՝ Թուրքիայում նոր ընտրությունների հավանականությունը կազմում է 75 տոկոս, իսկ կոալիցիոն կառավարության ձևավորմանը՝ 25 տոկոս: Իսկ եթե դատենք «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչների հայտարարություններից, ապա նրանք և առաջին հերթին Էրդողանը, լրջորեն համոզված են, որ նոր ընտրությունների դեպքում կհավաքեն ավելի մեծ քանակությամբ ձայներ»,- եզրափակել է Արևելագիտության ինստիտուտի տնօրենը:

Ըստ թեմայի

Հայ պատգամավորը Թուրքիայի խորհրդարանում դատապարտել է հայերի հանդեպ ատելություն պարունակող հայտարարությունները
ԶԼՄ. Թուրքիայի Սուրուչ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված անձանց թիվը հասել է 20–ի
Թուրքիայի վարչապետը հանձնարարել է պատրաստվել խորհրդարանի վաղաժամ ընտրություններին
Իրանագետ. Իրանի դերի ամրապնդումը կնվազեցնի արևմուտքի համար Թուրքիայի նշանակությունը
Պուտին. ԲՌԻԿՍ–ը նախատեսում է հանդիպում` Թուրքիայի G20 գագաթնաժողովի շրջանակում
Նարեկ Գալստյան. Թուրքիայի զարգացումները դժվար թե դրականորեն ազդեն հայ թուրքական հարաբերությունների վրա
Թուրքիայի խորհրդարանը քվեարկության երեք փուլերի արդյունքում չկարողացավ խոսնակ ընտրել
Թուրքիայի խորհրդարանի խոսնակի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում հաղթողին չի գրանցվել
Ռոստուրիզմը ռուսներին խորհուրդ է տալիս չայցելել Թուրքիայի հարավ–արևելք
Ռոստուրիզմը նախազգուշացնում է ռուս զբոսաշրջիկներին զգուշանալ Թուրքիայի հարավ–արևելյան գավառներ այցելելուց

Գլխավոր թեմաներ