00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միջնորդները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին խուսափել բռնության թեժացումից

© АРКАОБСЕ
ОБСЕ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Միջնորդների հայտարարությունում ողջունվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների պատրաստակամությունն այս տարի միմյանց հանդիպելու հարցում

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 24– Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախօրեին հանդես են եկել հայտարարությամբ, որում կոչ են անում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին խուսափել բռնության մահացու թեժացումից և միջոցներ ձեռնարկել` հրադադարի մասին համաձայնագրին խստորեն հետևելու համար։

Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պյեր Անդրիյոն (Ֆրանսիա) օրերս այցելել են Երևան և Բաքու, որտեղ հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպումներին ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։

«Մենք ողջունել ենք շփման գծում և հայ–ադրբեջանական սահմանին հարաբերական կայունության շրջանը, որը համընկել է երկու երկրներում վերջին մի քանի ամիսներին խոշոր միջազգային իրադարձությունների հետ։ Այունամենայնիվ, մենք անհանգստացած ենք լարվածության աճով և կոչ ենք արել նախագահներից խուսափել բռնության մահացու թեժացումից և միջոցներ ձեռնարկել` հրադադարի մասին համաձայնագրին խստորեն հետևելու համար»,– նշվում է ԵԱՀԿ պաշտոնական կայքում տեղադրված միջնորդների հայտարարությունում։

Համանախագահները նշել են, որ հանդիպումների ընթացքում բարձր մակարդակում քննարկվել են բանակցությունների առաջխաղացման առաջարկները` ուղղված ղարաբաղյան հակամարտության կայուն կարգավորմանը։

«Մենք ողջունել ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների պատրաստակամությունն այս տարի միմյանց հանդիպելու հարցում։ Նրանք հանձնարարել ենք արտաքին գործերի նախարարներին շարունակել աշխատանքը համանախագահների հետ` գագաթնաժողովի համար օրակարգ մշակելու համար»,– նշվում է հայտարարությունում։

Փաստաթղթում նաև նշվում է, որ նախագահները կրկնել են անհետ կորածների մասին տվյալներով փոխանակվելու հավատարմությունը` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:

Լրահոս
0