00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միհրանյան. Հնարավոր է` Թրամփն իր ելույթում արտասանի «ցեղասպանություն» եզրույթը

© Sputnik / Asatur YesayantsАндраник Мигранян
Андраник Мигранян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը կարծում է, որ ԱՄՆ նոր նախագահը կարծրատիպեր կոտրող մարդ է և կարող է շատ բան վերանայել, հնարավոր է` այդ դիրքորոշումը հանգեցնի նաև նրան, որ ԱՄՆ–ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Գնահատելով ԱՄՆ-ի նոր նախագահի ընտրության հեռանկարները հայ համայնքի և Հայաստանի համար` ռուս քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը նշեց, որ իր ուշադրությունն ամենից առաջ գրավել է Թրամփի` Բաքվում նախատեսված շինարարական պայմանագրերի մասին տեղեկությունը, ինչը չի կարելի անտեսել։

Арег Галстян - Sputnik Արմենիա
Թրամփի հաղթանակը «սառեցրեց» Հայոց ցեղասպանության ճանաչումը

Նա կարծում է, որ ԱՄՆ նոր նախագահը լուրջ ուշադրություն չի դարձնի Հարավային Կովկասին, և առաջիկայում չարժի ակտիվություն սպասել Վաշինգտոնից։

Ըստ նրա` Թրամփը բազմիցս նշել է, որ ԱՄՆ-ն պետք է վերանայի իր դաշնակիցների հետ հարաբերությունները (նույնիսկ ՆԱՏՕ-ում) և կենտրոնանա ներքին խնդիրների լուծման վրա։

«Լինելով գործնական մարդ` նա հասկանում է, որ Թուրքիայի դերն ու նշանակությունը տվյալ փուլում արդեն այն չէ, ինչ խորհրդային շրջանում»,- ասաց Միհրանյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։

Խոսելով Հիլարի Քլինթոնի մասին` նա նշեց, որ Հայաստանի արտգործնախարարի և նրա միջև լավ հարաբերություններ են հաստատվել, նա եղել է Հայաստանում։

«Դեմոկրատները կարող էին մեծ հետաքրքրություն ունենալ տարածաշրջանի նկատմամբ։ Քլինթոնը պետքարտուղարի պաշտոնում ներգրավված էր հայ-թուրքական արձանագրությունների և ղարաբաղյան կարգավորման հարցերի մեջ», — նշեց Միհրանյանը։

Пресс-конференция депутата НС Тевана Погосяна в пресс-центре Sputnik Армения - Sputnik Արմենիա
Թևան Պողոսյան. ԱՄՆ նախագահի փոփոխությունը կտրուկ փոփոխություններ չի ենթադրում

Քաղաքագետը կարծում է, որ ամերիկյան վարչակազմը, անկասկած, չի ցանկանում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնածավալ պատերազմի վերսկսվի։ Միաժամանակ Սպիտակ տունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման չի ձգտի։

«Դա այն խնդիրը չէ, որը կախված է նախագահից։ Առավել ևս այնպիսի նախագահից, որը փորձ չունի արտաքին քաղաքականության ոլորտում։ Իմ կարծիքով` նրա համար այդ խնդիրները երկրորդական են»,- ասաց Միհրանյանը։

Նրա կարծիքով` բացառված չէ, որ 2017թ-ի ապրիլի 24-ի իր ուղերձում Դոնալդ Թրամփը կարտասանի «ցեղասպանություն» եզրույթը։

«Նա անկանխատեսելի մարդ է և կարող է ասել` թքած, թե Թուրքիան կնեղանա»,- ասաց Միհրանյանը։

Քաղաքագետը կարծում է, որ ԱՄՆ նոր նախագահը, լինելով կարծրատիպերը կոտրող մարդ, շատ բան է ցանկանում վերանայել, և հնարավոր է, այդ դիրքորոշումը հանգեցնի ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։

Լրահոս
0