20:34 10 դեկտեմբերի 2016
Ուղիղ եթեր
Հայաստանի ԿԸՀ

ՀՀ ԿԸՀ–ն սահմանել է տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքները

© Sputnik/ Асатур Есаянц
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
7 0 0

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է նաև տարածքային ընտրական հանձնաժողովների նստավայրերը։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա հերթական նիստում սահմանել և համարակալել է տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքները և տարածքային ընտրական հանձնաժողովների նստավայրերը, այդ մասին հայտնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ` հանրապետությունում գործելու են թվով 38 տարածքային ընտրական հանձնաժողովներ, որոնցից 10-ը` Երևան քաղաքում և 28-ը` մարզերում:

ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան` տարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորումը կիրականացվի 21-օրյա ժամկետում:

Գլխավոր թեմաներ