20:03 08 դեկտեմբերի 2016
Ուղիղ եթեր
Կարեն Կարապետյան

Կարեն Կարապետյանը` Սերժ Սարգսյանի առաջին տեղակալ

© Sputnik/ Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
36 0 0

Կարեն Կարապետյանը ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի ամենահավանական թեկնածուն է: Այդ մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետ լրագրողներին հայտնեց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. ՀՀԿ ԳՄ նորացված կազմով առաջին նիստում քննարկվել են անցյալ շաբաթ տեղի ունեցած ՀՀԿ համագումարի արդյունքները: Այդ մասին նիստի ավարտից հետո լրագրողներին հայտնեց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Համագումարը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Հայաստանի քաղաքական դաշտում թիվ մեկ դերակատարը ՀՀԿ-ն է: Բոլոր թերություններով և խնդիրներով հանդերձ, ՀՀԿ-ն ունի այն ներուժը, որով առաջ կշարժվի, կպահպանի այն, ինչ կա և վերափոխվելով, բարեփոխումների գնալով, հանրային կյանքի բոլոր ոլորտներում կփորձի մտցնել որակական փոփոխույուններ»,- ասաց Շարմազանովը:

Թե ովքեր են լինելու ՀՀԿ նոր խորհրդի կազմում և ինչ փոփոխություններ են սպասվում կուսակցության ղեկավար կազմում ու տարածքային ստորաբաժանումներում, Էդուարդ Շարմազանովի տեղեկացմամբ, նիստի ընթացքում չի քննարկվել:

Այդ հարցերը կքննարկվեն մինչև դեկտեմբերի 20-ը հրավիրվելիք ՀՀԿ խորհրդի նիստում, բայց կուսակցության նախագահի առաջին տեղակալի ամենահավանական թեկնածուն, ըստ Շարմազանովի, վարչապետ Կարեն Կարապետյան է:

Չի քննարկվել նաև, թե ո՞վ է գլխավորելու ՀՀԿ նախընտրական ցուցակն ու համակարգելու կուսակցության շտաբի աշխատանքները: Այդ հարցերը կքննարկվեն 2017 թ.-ին:

Գլխավոր թեմաներ