14:51 19 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Դուբայ

Հայ դիվանագիտությունը գնում է Դուբայ

© Sputnik/ Григорий Сысоев
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
37 0 0

Հայաստանը Դուբայում գլխավոր հյուպատոսարան կհիմնի: Որոշման նախագիծը ՀՀ կառավարության դատին կհանձնվի հունվարի 12-ին:

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. ԱՄԷ-ում, մասնավորապես՝ Դուբայ քաղաքում, մշտապես բնակվում է 2500-3000 ՀՀ քաղաքացի, Երևանից Դուբայ շաբաթական իրականացվում է 4-5 չվերթ: Նման տվյալներ է հրապարակել ՀՀ կառավարությունը՝ միաժամանակ առաջարկելով Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսություն հիմնել:

Այս հարցը ՀՀ կառավարությունը կքննարկի վաղը՝ 2017թ-ի առաջին նիստի ընթացքում: «Նկատի ունենալով աշխարհագրական առումով Հայաստանին մոտ լինելու հանգամանքը, ԱՄԷ-ում Հայաստանի գործարար շրջանակների ներկայացվածությունը, ինչպես նաև վերջին տարիներին ԱՄԷ գործարար շրջանակների հետաքրքրվածությունը Հայաստանի նկատմամբ` նպատակահարմար է ԱՄԷ Դուբայ քաղաքում հիմնել ՀՀ գլխավոր հյուպատոսություն` որպես հյուպատոսական տարածք ներառելով ԱՄԷ հյուսիսային էմիրությունները»,- ասված է գործադիրի նիստի օրակարգում ներառված որոշման նախագծում

Գլխավոր հյուպատոսության հիմնումը, նախագծի հեղինակների համոզմամբ, ՀՀ գործարար շրջանակներին հնարավորություն կտա էլ ավելի խորացնել ու զարգացնել առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը Դուբայի հետ:

Երևանից Դուբայ այսօր շաբաթական 4-5 կանոնավոր չվերթ է իրականացվում: Նախագծի հեղինակները վստահ են, որ դիվանագիտական ներկայացուցչության առկայությունը թույլ կտա ավելացնել նաև Դուբայից տարանցիկ ճանապարհով այլ երկրներ մեկնող Հայաստանի քաղաքացիների և բեռնափոխադրումների թիվը:

 

Գլխավոր թեմաներ

  • Չայկա

    Sputnik Արմենիայի սյունակագիր, անվանի լրագրող, Հայաստանում «Իզվեստիայի» նախկին թղթակից Սերգեյ Բաբլումյանն իրեն բնորոշ թեթևությամբ, հումորով և խորությամբ գրում է հերթական հետաքրքիր պատմությունը։ Այս անգամ նա պատմում է, թե ինչպես է ԽՍՀՄ Անվտանգության պետական ծառայության կոմիտեի նախկին տնօրենը Հայաստանում հանել գլխարկը։

    9
  • Կառավարության նիստ

    ՀՀ կառավարությունը հավանություն տվեց մի համաձայնագրի, որով ՌԴ քաղաքացիների համար նախատեսվում է ներքին անձնագրով Հայաստանի տարածք մուտքի, ելքի և գտնվելու տեղաշարժի հնարավորություն։

    2
  • Կարեն Կարապետյան

    Կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը կարևորում է Հայաստանում օտար լեզուների իմացությունը։ Հետևաբար, նա հանձնարարական տվեց ԿԳ նախարարին։

    11