20:03 08 դեկտեմբերի 2016
Ուղիղ եթեր
Ստրասբուրգ

Sputnik.Կարծիք. հարցումը ԵՄ–ում մեծ թվով թերահավատների է բացահայտել

© Sputnik/ Владимир Федоренко
Մամուլի հաղորդագրություններ
Ստանալ կարճ հղումը
42 0 0

Եվրոպական երկրներում անցկացված հարցախույզը ցույց է տվել, որ եվրոպացիներից շատերը կողմ են, որ իրենց երկրում Եվրամիության կազմից դուրս գալու հանրաքվե անցկացվի։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. Sputnik.Կարծիք հարցման տվյալների համաձայն` եվրոպական երկրների բնակիչների զգալի մասը կողմ է, որ իրենց երկրում ԵՄ կազմից դուրս գալու հանրաքվե անցկացվի։

Այսպես, Իտալիայի բնակիչների կեսից ավելին (53%) ցանկանում է, որ հանրաքվե անցկացվի։ Նման ցանկություն են հայտնել նաև Ֆրանսիայի (47%), Գերմանիայի (43%), Իսպանիայի (39%) և Լեհաստանի (38%) բնակիչները։ Հարցումն անցկացրել է Ifop ընկերությունը` Sputnik լրատվական գործակալության և ռադիոյի համար։

«Կցանկանայի՞ք արդյոք, որ ձեր երկրում ԵՄ-ի կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացվի» հարցին լեհերի 62%-ը, իսպանացիների 61%-ը, գերմանացիների 57%-ը, ֆրանսիացիների 53%–ը և իտալացիների 47%-ը բացասական պատասխան են տվել։ Հատկանշական է, որ 2016 թվականի հուլիսի համեմատ հանրաքվեի անցկացման կողմնակիցների թիվն ավելացել է Իսպանիայում` 34%-ից հասնելով 39%-ի, Իտալիայում` 46%-ից հասնելով 53%-ի և Լեհաստանում 33%-ից հասնելով 38%-ի։

Հարցումն անցկացրել է IFop ֆրանսիական հետազոտական ընկերությունը, որը զբաղվում է հասարակական կարծիքի ուսումնասիրմամբ` 2016 թվականի հոկտեմբերի 22-ից 26-ը։ Հարցմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր 5019 մարդ` Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից և Լեհաստանից։ Ընտրանքն իրականացվել է ըստ հարցվածների սեռի, տարիքի և բնակության վայրի։ Տվյալների անճշտության առավելագույն մակարդակը կազմում է ավելի քան 3,1%` 95% վստահության հավանականության դեպքում:

Հասարակական կարծիքի ուսումնասիրման միջազգային նախագիծը մեկնարկել է 2015 թվականի հունվարին։ Գործընկերն են Populus, Ifop և Forsa հայտնի հետազոտական ընկերությունները: Sputnik.Կարծիք նախագծի շրջանակում պարբերաբար հարցումներ են անցկացվում Եվրոպայի և ԱՄՆ-ի երկրներում առավել արդիական սոցիալական և քաղաքական հարցերի վերաբերյալ։

Sputnik-ը (sputniknews.com) լրատվական գործակալություն է և ռադիո` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն:

Գլխավոր թեմաներ