14:51 19 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Լյուդմիլա Սարգսյան

Ժողովուրդը բորբոքված է. Գյումրիում ու Վանաձորում դաժան պայքար է լինելու

© Sputnik/ PanARMENIAN Photo
ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
32 0 0

Հայաստանը ՏԻՄ ընտրությունների նախաշեմին է։ Սեպտեմբերի 18-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի, Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում։ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է առաջիկա ՏԻՄ ընտրությունների մասին։

Պատգամավորի կարծիքով` տեղական կառավարման մարմինների այս ընտրությունները բավականին տարբերվելու են նախորդներից։

«ՏԻՄ ընտրությունների տրամաբանության մեջ բավականին շատ բան է փոխվել, հատկապես Գյումրիում և Վանաձորում։ Այնտեղ դաժան պայքար է լինելու։ Չեմ կարծում, որ բոլոր մեթոդները, որոնք կիրառել է գործող իշխանությունը, կկիրառի նաև այս դեպքում։ Ժողովուրդը բորբոքված վիճակում է։ Եթե նախկինում մեկ-երկու քաղաքական ուժ էր մասնակցում ՏԻՄ ընտրությունների և առավելագույն հնարավորությունները սովորաբար իշխանությանն էր տրված, ապա այս անգամ ՏԻՄ ընտրություններում պայքարը բավականին թեշ է լինելու։ Ըստ էության, 2017 թվականի փորձարկումը տեղի է ունենալու սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, և այստեղ պայքարն անզիջում է լինելու»,- ասում է Սարգսյանը։

Նրա խոսքով` քաղաքական ուժերը փորձելու են պահել իրենց քվեները, և այդ ընթացքում նրանք պետք է միավորված լինեն։

«Հակառակ դեպքում կլինի հերթական խայտառակ պատմությունը, բայց դա կլինի ոչ թե քաղաքական ուժերի, այլ` ժողովրդի պարտությունը»,- ասում է պատգամավորը։

Սեպտեմբերի 18-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնելու համար հավատարմագրվել է ընդամենը մեկ միջազգային կազմակերպություն:

ՏԻՄ ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու կմասնակցի 408 թեկնածու, 140 թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Ավագանու անդամի 2 825 գրանցված թեկնածուներից ինքնաբացարկի դիմում ներկայացրել են 132-ը:

Գլխավոր թեմաներ

  • Չայկա

    Sputnik Արմենիայի սյունակագիր, անվանի լրագրող, Հայաստանում «Իզվեստիայի» նախկին թղթակից Սերգեյ Բաբլումյանն իրեն բնորոշ թեթևությամբ, հումորով և խորությամբ գրում է հերթական հետաքրքիր պատմությունը։ Այս անգամ նա պատմում է, թե ինչպես է ԽՍՀՄ Անվտանգության պետական ծառայության կոմիտեի նախկին տնօրենը Հայաստանում հանել գլխարկը։

    9
  • Կառավարության նիստ

    ՀՀ կառավարությունը հավանություն տվեց մի համաձայնագրի, որով ՌԴ քաղաքացիների համար նախատեսվում է ներքին անձնագրով Հայաստանի տարածք մուտքի, ելքի և գտնվելու տեղաշարժի հնարավորություն։

    2
  • Կարեն Կարապետյան

    Կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը կարևորում է Հայաստանում օտար լեզուների իմացությունը։ Հետևաբար, նա հանձնարարական տվեց ԿԳ նախարարին։

    11