20:31 10 դեկտեմբերի 2016
Ուղիղ եթեր
Արփինե Հովհաննիսյան

Կուսակցական լինելը վարչապետին չի կաշկանդի

© Sputnik/ Asatur Yesayants
ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
11 0 0

ՀՀԿ-ի անդամակցությունը Կարեն Կարապետյանի անձնական որոշումն է և չի կաշկանդի նրա հետագա քայլերը: Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արդարադատության նախարար, ՀՀԿ վերջին համագումարում ՀՀԿ ԳՄ անդամ ընտրված Արփինե Հովհաննիսյանը:

Արփինե Հովհաննիսյանը մեկնաբանեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ 2017թ-ին նախանշված խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաղթելու դեպքում Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել վարչապետի պաշտոնում։

Հովհաննիսյանի դիտարկմամբ` դա նշանակում է, որ ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում կառավարությունը շարունակելու է սկսած բարեփոխումների ընթացքը:

«Կառավարությունը տարբեր գերատեսչությունների մակարդակով իրականում սկսել է մի ընթացք, որտեղ դուք էլ ամեն օր տեսնում եք, որ քայլ առ քայլ ինչ-որ բան է փոխվում: Քայլեր են կատարվում, որոնց հաջորդականությունը կտեսնեք, գնահատականն էլ հետո կտաք»,- ասաց արդարադատության նախարարը:

 

Գլխավոր թեմաներ