20:31 10 դեկտեմբերի 2016
Ուղիղ եթեր
Լիլիթ Ավետիսյան

Երևանում կիրառվող «համաճարակաբանական ֆիլտրն» արդյունք է տալիս

© Sputnik/ Asatur Yesayants
ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
19610

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է սուր ռեսպերատոր վարակների մասին։

Նրա խոսքով` այս վարակները բնորոշ են երեխաներին, քանի որ նրանց իմունիտետն ավելի թույլ է, քան մեծերինը։ Սակայն մեծահասակների դեպքում վարակները կարող են ավելի ծանր ընթացք ունենալ, որովհետև նրանք ունենում են խրոնիկ ուղեկցող հիվանդություններ։

«Մեր դեպքերի մոտ 80 տոկոսն արձանագրվում է 0-18 տարեկանների մոտ։ Մենք սպասում էինք այսպիսի ընթացքի։ Վարակների սեզոնը սկսվում է ցուրտ եղանակի հետ, մրսածության գործոնն էլ միանում է վարակներին, և մենք ունենում ենք ցուցանիշների բարձրացում»,- նշում է Ավետիսյանը։

Ըստ նրա` սուր ռեսպերատոր վարակների ցուցանիշների աճի պատճառով էլ Առողջապահության նախարարությունը կիրառում է կանխարգելման մեխանիզմ, որը կոչվում է «համաճարակաբանական ֆիլտր»։

Առավոտյան դպրոց-մանկապարտեզներում բոլոր երեխաներին և ուսուցչական կազմին դիմավորում են բուժաշխատողները և, հայտնաբերելով սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններ ունեցողներին, մեկուսացնում են նրանց. երեխաների դեպքում տեղյակ են պահում ծնողներին, իսկ մեծահասակներին տուն են ուղարկում։

Մասնագետի խոսքով` համաճարակաբանական ֆիլտրի կիրառման արդյունքում հիվանդ երեխաների թիվը հետզհետե նվազում է։

Գլխավոր թեմաներ