19:57 08 դեկտեմբերի 2016
Ուղիղ եթեր
Լիլիթ Ավետիսյան

Ռեֆերենս լաբորատորիաները չեն սպառնում Հայաստանի անվտանգությանը

© Sputnik/ Asatur Yesayants
ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
14620

Վերջին շրջանում շատ է խոսվում Հայաստանում բացված ռեֆերենս լաբորատորիաների մասին։ Ոմանք հայտարարում են, որ այդ լաբորատորիաները սպառնում են ազգային անվտանգությանը։

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է այս լաբորատորիաների ստեղծման նպատակների մասին։

Նրա խոսքով` լաբորատորիաները շատ լուրջ դերակատարում պետք է ունենան, քանի որ Հայաստանը գտնվում է այնպիսի մի գոտում, որտեղ մեծ է միգրացիան, հետևաբար բավական բարձր է հավանականությունը, որ հիվանդությունները մուտք կգործեն մեր երկիր։

Առողջապահության ռեֆերենս լաբորատորիան պետք է կարողանա հնարավորինս վաղ հայտնաբերել վտանգները և արձագանքել դրանց` թույլ չտալով դրանց տարածումը մեր երկրի տարածքում և երկրից դուրս։

«Այս լաբորատորիաները զուտ հետազոտական են և այս խնդիրը լուծելու նպատակ ունեն»,- նշեց Ավետիսյանը։

Ըստ նրա` ռեֆերենս լաբորատորիաների ստեղծման գործընթացը համակարգում է ազգային անվտանգության ծառայությունը, ուստի այն մտավախությունը, որ լաբորատորիաների գոյությունը կարող սպառնալ ազգային անվտանգությանը, որևէ հիմք չունի։

Գլխավոր թեմաներ