20:35 10 դեկտեմբերի 2016
Ուղիղ եթեր
Զոհրապ Եգանյան

«Փոքր Մհեր» կրթահամալիրի սաների դժգոհությունը մտահոգել է օմբուդսմենին

wnews
ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
68 0 0

2016 թվականի նոյեմբերի 28-ին տեղեկություններ են տարածվել այն մասին, որ «Փոքր Մհեր» կրթահամալիր պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը պարբերաբար սպառնալիքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել կրթահամալիրի սաների հասցեին՝ նվաստացնելով նրանց արժանապատվությունը:

Երեխաների իրավունքների պաշտպանության և նրանց շահերի ապահովման նպատակով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի որոշմամբ սկսվել է սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ ու իրականացվել է անհապաղ այց «Փոքր Մհեր» կրթահամալիր:

Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը Sputnik Արմենիայի եթերում խոստացավ ավելի ուշ ներկայացնել այցի մանրամասները։

 

 

Գլխավոր թեմաներ