20:00 08 դեկտեմբերի 2016
Ուղիղ եթեր
Ռոբերտ Օգանեսյան

Հայ-վրացական համատեղ թռիչքներ դեպի Եվրոպա

© Sputnik/ Asatur Yesayants
ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
19 0 0

Sputnik Արմենիայի հետ զրույցում «Armenia» ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը նշել է, որ նոր հեռանկարներ են բացվում հայկական ավիաշուկայում։

«Ինքնաթիռը Թբիլիսիից կժամանի Երևան, այստեղ կհավաքի ուղևորներին և կթռչի Բրյուսել։ Ինքնաթիռները Լոնդոն կմեկնեն նույն սկզբունքով, բայց արդեն Երևանից` Թբիլիսիով։ Այդ գաղափարը ծնվել է դեռ ընկերության հիմնադրման պահին, սակայն կյանքի չի կոչվել դժվարությունների պատճառով, որոնց հետ բախվել է «Armenia»-ն, որն արդեն մեկ տարի աշխատում է հայկական ավիաշուկայում»,- ասել է Ռոբերտ Օգանեսյանը ։

Նրա խոսքով՝ 2017թ-ի ապրիլին «Արմենիա» ավիաընկերությունը և վրացական «Georgian Airways» ավիաընկերությունը կսկսեն համատեղ թռիչքներ իրականացնել դեպի Եվրոպա։ Նախագիծը կվերաբերի այնպիսի եվրոպական ուղղությունների, ինչպիսիք են Լոնդոնը, Բարսելոնան և Բրյուսելը։

Գլխավոր թեմաներ