Արտակ Բեգլարյան
Արտակ Բեգլարյանի խոսքով` քանի դեռ հակամարտությունը չի լուծվել, լարվածությունը լինելու է:
«Ադրբեջանական իշխանություններն անընդհատ հայտարարում են, որ պատրաստ են Ղարաբաղը վերցնել զենքով»,- նշեց ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ այդ հանգամանքն արդեն իսկ բավարար է, որ լարվածությունը պահպանվի:
«Նոյեմբերին էլ մի քիչ ավելի լարվածություն եղել է` գուցե Ադրբեջանի զորավարժություններով պայմանավորված: Բայց այդ փուլն անցավ, հիմա ավելի հանգիստ է»,- ասաց նա:
Պաշտպանության բանակն, Արտակ Բեգլարյանի խոսքով, լարվածության դեպքում իրականությունը երբևէ չի թաքցնում հասարակությունից, քանի որ բաց հասարակությունում դրա կարիքը չկա: Բացի այդ, շատ ավելի գերադասելի է, որ առաջին տեղեկությունները տարածվեն հենց պաշտոնական աղբյուրից: