20:10 18 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Գոհար Ավետիսյան

Գոհար Ավետիսյանը փոխել է գեղեցկության մասին սովորական պատկերացումները

GoRabbit
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
31 0 0

Անվանի ռուսաստանցի դիմահարդար Գոհար Ավետիսյանին համարում են կերպարանափոխության վարպետ, քանի որ նա բառի բուն իմասով գեղեցկություն է ստեղծում:

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Այս աղջկա ձեռքերը հրաշքներ են գործում: Նա ապացուցում է, որ յուրաքանչյուր կին գեղեցկուհի է, եթե նրան պրոֆեսիոնալ դիմահարդարում անել, գրում է pandaland.kz-ը:

Զարմանալի է, որ աղջիկը գլխապտույտ հաջողության է հասել բոլորովին երիտասարդ տարիքում: Հիմա նա 22 տարեկան է: Կոսմետիկայի ոլորտում իր առաջին փորձերը նա կատարել է 11-12 տարեկանում՝ իր վրա:

Ազգությամբ հայ Գոհարը խոստովանում է, որ ծնվել է Երևանում, բայց ողջ գիտակից կյանքն ապրել է Մոսկվայում: Ճակատագիրն այնպես է դասավորվել, որ Գոհարն իր կոչումը գտել է դիմահարդարման ոլորտում:

«16 տարեկանում ընդունվել եմ երկրի լավագույն ակադեմիա և սկսել բոլոր համակուրսեցիներիս դիմահարդարում անել, հետո ծանոթներիս և այդպես շարունակ: Հիշում եմ, որ հաճախ էի փախչում դասերից կամ դիմահարդարում էի անում դասերից հետո կամ առաջ: 5 տարի շարունակ արթնացել եմ գիշերվա 3-4-ին, որպեսզի մի քանի հարսնացուի պատրաստեմ», — մեջբերում է հրատարակությունը Ավետիսյանի խոսքերը:

Նա չէր կարող անգամ պատկերացնել, որ այդքան հայտնի ու պահանջված կլինի:

«Երկար ժամանակ անվճար եմ աշխատել՝ գովազդի համար: Ամենից շատ արտասվել եմ ծանր ճամպրուկների և պայուսակների պատճառով, որոնք հետս քարշ էի տալիս աշխատանքիս համար, հասարակական տրանսպորտում, նաև չար մարդկանց երեսից և՝ երբ չէի կարողանում գտնել հաճախորդի տունն, ու ոչ ոք չէր օգնում (հատկապես անձևրի կամ սաստիկ ցրտերի ժամանակ)…

Եվ ես սկսեցի փող հավաքել ավտոմեքենայի համար: Չէի կարող անգամ պատկերացնել, որ կհասնեմ այս ամենին, երբ բոլոր երազանքներն իրագործվում են: Ցանկանում եմ բոլորին մաղթել՝ հավատալ սեփական ուժերին և շատ աշխատել: Շատ երազեք, երազանքները կատարվում են, ես դրա վառ օրինակն եմ»,- ասել է նա:

Հիմա դիմահարդարը սովորեցնում է մյուսներին՝ վերամարմնավորվելու արվեստը, նրա հիանալի աշխատանքները ստիպում են աղջիկներին Գոհարի աշխատանքների լուսանկարներով գնալ տեղի դիմահարդարների մոտ ու խնդրել նույնպիսի դիմահարդարում անել:

Նրան Instagram-ում հետևում է 2,7 միլիոն մարդ, իսկ նրա աշխատանքներն այնքան են քննարկում, որ որոշ տղամարդիկ սկսել են իրենց ընկերուհիներին ժամադրություն նշանակել լողավազանում, որպեսզի չխաբվեն նման կերպարանափոխությանը:

Գլխավոր թեմաներ