00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մահացել է Հայկական ԱԷԿ-ի անվտանգությունը հիմնավորած ականավոր երկրաբանը

© Sputnik / Дмитрий Донской / Անցնել մեդիապահոցНиколай Павлович Лаверов
Николай Павлович Лаверов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի ռուս գիտնական Լավերովը 1988-89 թվականներին գլխավորում էր Սպիտակի երկրաշարժի հետևանքները վերացնող կառավարական հանձնաժողովի գիտական խումբը:

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. Կիրակի 87 տարեկան հասակում մահացել է հայտնի գիտնական, «Ռոսատոմ» պետական ձեռնարկության գիտատեխնիկական խորհրդի նախագահ, ակադեմիկոս Նիկոլայ Լավերովը:

Լավերովը երկրաբանության, ուրանի երկրաքիմիայի, օգտակար հանածոների որոնումների, հետախուզության և յուրացման ոլորտում ճանաչված ռուս գիտնական էր: Նա մեծ ներդրում է ունեցել միջուկային և ածխաջրածնային էներգետիկայի համար վառելիքային ռեսուրսների ուսումնասիրման մեջ, առաջիններից մեկը` հետազոտություններ է կատարել ռուսական Արկտիկայի երկրաբանության, կենսաէկոլոգիայի և տիեզերքից Երկրի ուսումնասիրման բնագավառներում:

1988-89 թվականներին Լավերովը գլխավորել է Սպիտակի երկրաշարժի հետևանքները վերացնող կառավարական հանձնաժողովի գիտական խումբը: Նա իր աշխատանքներում ոչ միայն հիմնավորել է հայկական ԱԷԿ-ի անվտանգությունը, այլև Հայաստանի տարածքում ԱԷԿ նոր բլոկերի կառուցման հնարավորությունը: Ռուսաստանի տարածքում երկրաշարժերի կանխատեսումների որակի բարձրացման համար ԳԱԱ-ում Լավերովի գլխավորությամբ ստեղծվել է աշխարհում ամենալավ սեյսմիկ դիտարկումների համակարգը, որը սերտորեն համագործակցում է ԱԻՆ-ի հետ:

Լավերովի գիտական մշակումները գործնական կիրառում են ստացել ոչ միայն ատոմային արդյունաբերության, այլև Ռուսաստանի պաշտպանունակության ամրապնդման խնդրի լուծման մեջ:

Լավերովը տարբեր տարիների մի շարք պարգևների է արժանացել, այդ թվում` ԳԱԱ բարձրագույն պարգևի` Լոմոնոսովի անվան Մեծ ոսկե մեդալի: Նա «Հայրենիքի առջև ունեցած վաստակի» շքանշանի ասպետ է:

Լրահոս
0