20:31 10 դեկտեմբերի 2016
Ուղիղ եթեր
Ռամզան Կադիրով

Ռամզան Կադիրովն արձագանքել է ՈՒՀԱ–ում Միխայիլ Գալուստյանի նմանակմանը

© Sputnik/ Александр Вильф
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
16310

Կադիրովը մեկնաբանել է դերասան և շոումեն Միխայիլ Գալուստյանի ելույթը, որը նմանակել է նրան ՈՒՀԱ–ի հոբելյանական հաղորդման ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը բարձր է գնահատել «Утомленные солнцем» թիմից Միխայիլ Գալուստյանի ելույթը ՈՒՀԱ-ի հոբելյանական թողարկման ժամանակ։ Նա խոստովանել է, որ ի սրտե ծիծաղել է Գալուստյանի ելույթի ժամանակ։

«Այստեղ էլ ելքը գտանք. բացակայելով` ներկա լինել։ Ես և Միխայիլ Գալուստյանը երկու փորձ ենք անցկացրել, ընտրել ենք հագուստը, երկու-երեք ժեստ սովորել… Առոգանությունը շատ լավ էր։ Այդ գործում նա վարպետ է։ Ես ասացի նրան, որ չստիպի հանդիսատեսին լարվել` փորձելով գուշակել, թե ում է նմանակում։ Հիանալի էր ստացվել։ Մասլյակովը բեմում որոնում էր Ռամզանին, մինչև տեսավ Միխայիլ Գալուստյանին, որը ձեռքի ափը սրբում էր տաբատի վրա։ Չգիտեմ, թե դուք ինչպես, բայց ես սրտանց ծիծաղում էի»,- գրել է Կադիրովը Instagram-ի իր էջում։

 

 

ՈՒՀԱ-ի 55-ամյակի նվիրված հոբելյանանական թողարկման ժամանակ, որը եթեր է հեռարձակվել նոյեմբերի 27-ին, Գալուստյանը նմանակել է Կադիրովին։ Ելույթը հավանել են ոչ միայն հանդիսատեսը, այլև հեռուստադիտողները։

Գլխավոր թեմաներ