00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարիամ Սեխպոսյան. ռուսաստանցի սերֆինգիստուհի` հայկական հոգով

© личный архивМариам Сехпосян
Мариам Сехпосян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պատանի մարզուհի Մարիամ Սեխպոսյանը երազում է դառնալ աշխարհի չեմպիոն և ժամանակ գտնել Հայաստանում ճանապարհորդելու համար։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik, Ալեքսեյ Ստեֆանով. Անցած հանգստյան օրերին Մոսկվայի «Ռուսական երգ» պետական երաժշտական թատրոնում ութերորդ անգամ տեղի ունեցավ «Տարվա նավասպորտի վարպետ» ազգային մրցանակի հանձնման արարողությունը։

Տարվա նավասպորտի լավագույն վարպետի կոչմանը հավակնում էր 3 աղջիկ։ Նրանց շարքում էր Սանկտ Պետերբուրգի 18-ամյա բնակչուհի Մարիամ Սեխպոսյանը։

известный российский и советский актер театра и кино Армен Джигарханян - Sputnik Արմենիա
Արմեն Ջիգարխանյան. ես մինչև հիմա սիրում եմ Գուրչենկոյին

Թեև մրցանակը հանձնվել է Ռիոյի օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, 19-ամյա Ստեֆանի Ելֆուտինային, Մարիամը սրտանց ուրախացել է գործընկերոջ համար, որի հետ երկար տարիներ ընկերություն է անում։

Մարիամը շատ բան է անում ռուսական վինդսերֆինգի համար։ Նա 2015-2016 թ.թ.-ի Ռուսաստանի գավաթի չեմպիոնուհի է RS:X դասում, Եվրոպայի մինչ 19 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր RS:X դասում (2016թ, Հելսինկի), IYC-ի կրկնակի հաղթող (Միջազգային պատանեկան գավաթ, 2016 թ.-ի հունիս Ստրելնում, 2016 թ.-ի հոկտեմբեր Կաննում)։

Նա չի մոռանում իր արմատների մասին, հաղթանակներ է բերում Ռուսաստանին, բայց հոգով Հայաստանի հետ է, որտեղ ապրում են իր բազմաթիվ ազգականները։

Մանուկ հասակում խնդրել է իրեն Մաշա անվանել

Մարիամ Սեխպոսյանը ծնվել է 1998 թ.-ին Սանկտ Պետերբուրգում։ Նա մորական կողմից ռուս է, հորական կողմից` հայ։ Հայրը` Պետրոս Ավետիսի Սեխպոսյանը, ծնվել է վրացական Նաոխրեբի գյուղում։ Հենց այդ պատճառով, երբ ապագա մարզուհին երեք տարեկան է եղել, առաջին անգամ այցելել է ազգականներին ոչ թե Հայաստանում, այլ Վրաստանում։ Մարիամը Հայաստանում առաջին անգամ եղել է 9 տարեկանում, երբ մայրը որոշել է աղջկան տանել առագաստանավային սպորտի, և աղջիկը Սևանա լճում զբաղվել է վինդսերֆինգով։

Ледовое шоу Короли льда в СКК. Ереван - Sputnik Արմենիա
Եվգենի Պլյուշչենկո. չեմպիոնը պետք է կարողանա սիրել

«Մի անգամ Սանկտ Պետերբուրգի նավահանգստում կառանել էր հայկական «Կիլիկիա» առագաստանավը»` Կիլիկիայի թագավորության ժամանակների նավի պատճենը, որը կատարել է շուրջերկրյա ճանապարհորդություն։ Հորս ընկերը` Արամը, եղել է այդ նավի վրա, հենց նրա միջոցով ծնողներս գտել են մարզիչ Արմեն Նազարյանին, որի շնորհիվ սկսել եմ զբաղվել վինդսերֆինգով։ Հիշում եմ, Սևանա լիճ հասնելուց առաջ Արմենն ինձ ու մայրիկիս ման էր տալիս երկրով մեկ և տարբեր վայրեր ցույց տալիս։ Չեմ հիշում, թե որտեղ ենք եղել, բայց առաջին տպավորությունն էր` ի՜նչ հիասքանչ բնություն ունի Հայաստանը։ Այդ ժամանակ ես նույնիսկ չէի հասկանում, որ ինքս հայ եմ, չգիտեի հայ ժողովրդի պատմությունը։ Ավելին, ես նույնիսկ մի քիչ ամաչում էի իմ ոչ ռուսական անունի համար, խնդրում էի ինձ Մաշա ասել»,- պատմում է Մարիամը։

Արմեն Նազարյանը Սևանի ափին Մարիամին «դրել» է հատուկ մարզասարքի վրա։ Աղջիկը երկու շաբաթ մշակել է կարևոր շարժումները, որոնք պետք են ջրում, հատկապես, պտույտները։

«Ես այսպես պարապեցի մեկուկես ամիս, իսկ հետո մասնակցեցի Հայաստանի վինդսերֆինգի առաջնությանը` ելույթ ունենալով փոքր առագաստով։ Այնտեղ մեծ աղջիկներ կային, որոնք հանդես էին գալիս մեծ առագաստներով, բայց ես առաջին տեղը զբաղեցրեցի։ Հետո մենք վերադարձանք Պետերբուրգ, մայրս մարզիչի հետ սկսել ճշտել, թե որտեղ են անցկացվում մարզումներ։ Պարզեցինք, որ Անապայում անցկացվում է Ռուսաստանի առաջնություն, և մեկնեցինք այնտեղ։ Իհարկե, ինչ-որ տեղ զբաղեցնելու մասին խոսք անգամ չէր կարող գնալ, բայց ինձ մրցանակ տվեցին հաղթանակի ձգտման համար։ Շատ հուզիչ էր», — հիշում է Մարիամ Սեխպոսյանը։

© личный архивՄարիամ Սեխպոսյան
Մարիամ Սեխպոսյան - Sputnik Արմենիա
1/6
Մարիամ Սեխպոսյան
© личный архивՄարիամ Սեխպոսյան
Մարիամ Սեխպոսյան - Sputnik Արմենիա
2/6
Մարիամ Սեխպոսյան
© личный архивՄարիամ Սեխպոսյան
Մարիամ Սեխպոսյան - Sputnik Արմենիա
3/6
Մարիամ Սեխպոսյան
© личный архивՄարիամ Սեխպոսյան
Մարիամ Սեխպոսյան - Sputnik Արմենիա
4/6
Մարիամ Սեխպոսյան
© личный архивՄարիամ Սեխպոսյան
Մարիամ Սեխպոսյան - Sputnik Արմենիա
5/6
Մարիամ Սեխպոսյան
© личный архивՄարիամ Սեխպոսյան
Մարիամ Սեխպոսյան - Sputnik Արմենիա
6/6
Մարիամ Սեխպոսյան
1/6
Մարիամ Սեխպոսյան
2/6
Մարիամ Սեխպոսյան
3/6
Մարիամ Սեխպոսյան
4/6
Մարիամ Սեխպոսյան
5/6
Մարիամ Սեխպոսյան
6/6
Մարիամ Սեխպոսյան

Պատանի մարզուհին հղկել է վարպետությունը տարբեր ռուսական մրցումներում։ Այսպես, 2012 թ.-ին նա հայտնվել է մարզիչ Տատյանա Ժուրավլյովայի մոտ։

«Ես ստիպված էի մարզիչներին փոխել, որովհետև ես զարգանում էի, ինձ պետք էր նոր գիտելիք, ես սկսել էի ինքս ինձանից ավելի շատ բաներ պահանջել։ Երբ գնացի Տատյանա Ժուրավլյովայի մոտ, ծանոթացա Ստեֆանիա Ելտուֆինայի հետ։ Ստեֆային ես վաղուց գիտեի, բայց 2012 թ.-ին մենք ընկերացանք։ Սկսեցի մարզվել նրա և ևս մեկ աղջկա հետ»,- հիշում է Մարիամը։

Սովորել է հաղթել` պարտվելով

Մարիամի առաջին նշանակալի հաղթանակը եղել է 2009 թ.-ի Ռուսաստանի առաջնությունը։
2011թ.-ին Մարիամը հայտնվել է Ռուսաստանի հավաքականում։

Видеомост с известными российскими журналистами-армянами - Sputnik Արմենիա
Ռուսական լրագրության «հայերն» իրենց «ակցենտի» մասին

Այդ տարի նա Եվրոպայի առաջնությունում աղջիկների շարքում զբաղեցրել է չորրորդ տեղը, իսկ 2012 թ.-ին Հոլանդիայում կայացած աշխարհի առաջնությունում՝ 6-րդ տեղում։ 2013 թ.-ին Իսրայելում դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող։ 2014 թ.-ին պատանեկան օլիմպիադայում զբաղեցրել է երկրորդ տեղը։

«2015 թ.-ը ձախողակ էր. Եվրոպայի առաջնությունում չորրորդն էի, իսկ աշխարհի առաջնությունում` միայն յոթերորդը», — վշտանում է Մարիամը, թեև այդ արդյունքները տպավորիչ են։

«Երբ ինձ հարցնում են, թե ես ազգությամբ ով եմ, ես առանց մտածելու պատասխանում եմ` հայուհի եմ։ Եվ միայն հետո պարզաբանում եմ, որ կիսով չափ հայ եմ, կիսով չափ` ռուս։ Ես հպարտանում եմ, որ իմ երակներում հայի արյուն է հոսում»,- վերջում ասաց Մարիամ Սեխպոսյանը և մեկնեց Նոր Զելանդիա` աշխարհի առաջնությանը մասնակցելու ու նոր բարձունքներ նվաճելու։

Լրահոս
0