00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

United Armenia. բժիշկների միջազգային խումբը ժամանում է Երևան

© Sputnik / Asatur YesayantsТигран Казарян
Тигран Казарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակիչները հնարավորություն կունենան բարձրակարգ բուժօգնություն ստանալ "Doctors of United Armenia" նախագծի բժիշկների կողմից։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի և Ղարաբաղի բնակիչները "Doctors of United Armenia" բարեգործական մեծ նախագծի շրջանակում անհրաժեշտ բուժօգնություն կստանան` ներառյալ ախտորոշումը, բուժումն ու վերականգնողական շրջանը։ Այս մասին Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում ասաց ռուսաստանաբնակ պլաստիկ վիրաբույժ Տիգրան Ղազարյանը։

United Armenia

Պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության, միկրովիրաբուժության, անոթային վիրաբուժության, երակաբանության ոլորտի մասնագետ Տիգրան Ղազարյանը պատմեց, որ պատահական չի ընտրվել հենց այդ անվանումը։

«Մենք պատահական չենք ընտրել "Doctors of United Armenia" անվանումը, այստեղ խորը իմաստ կա։ Հայաստանում բժիշկների միությունը պարզունակ կհնչեր, և ընդունելի չէ ինձ համար», — նշեց Ղազարյանը։

Նա ավելացրեց, որ մասնագետները բուժօգնություն են տրամադրելու և՛ Հայաստանում, և՛ Ղարաբաղում։

Բացառիկ վիրահատություն Էրեբունի ԲԿ-ում - Sputnik Արմենիա
Հայաստանում բացառիկ վիրահատություններ են կատարվում

Վիրաբույժի խոսքով` այս նախագծին մասնակցում են ոչ միայն ազգությամբ հայ բժիշկներ. խմբում կան նաև ռուսներ, հրեաներ, վրացիներ, անգլիացիներ, ֆրանսիացիներ և այլ ազգերի ներկայացուցիչներ։ Նախագծին ընդհանուր առմամբ կմասնակցի ավելի քան 3000 մասնագետ, ընդ որում ոչ միայն բժիշկներ, այլև լրագրողներ, թարգմանիչներ և այլն։

Նա նշեց, որ "Doctors of United Armenia" բարեգործական նոր նախագիծը կմեկնարկի Ստեփանակերտում հոկտեմբերի 1-ին կայանալիք սիմպոզիումիով։

Օգնություն բոլորի համար

Ծրագրի նպատակն է բուժօգնության տրամադրել այն քաղաքացիներին, որոնք այս կամ այն պատճառով հնարավորություն չունեն օգնություն ստանալ բարձրակարգ և նեղ մասնագետների կողմից։

«Օգնություն կտրամադրվի հիմնականում բնակչության սոցիալապես անապահով խավին` առանց գենդերային և տարիքային սահմանափակումների։ Սա նշանակում է, որ ծրագիրը նախատեսված է երկար տարիների համար, և շատերն են հավանություն տվել այս լավ գործին», — ասաց Ղազարյանը Sputnik Արմենիայի թղթակցին։

Այն մասին, թե ինչ վիրահատություններ են իրականացվելու, ինչ բուժօգնություն է տրամադրվելու, ինչպես նաև բժիշկների անունները, վիրաբույժի խոսքով, հայտնի կլինեն սիմպոզիումից հետո։

Дмитрий Пушкар в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Հայաստանում բժիշկ ռոբոտներ կհայտնվեն

Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ապա բժիշկը նշեց, որ տարբեր երկրներից բարեգործ հովանավորները (ֆիզիկական և իրավաբանական անձինք) կարող են մասնակցել ծրագրի իրականացմանը։

Ծրագրվում է բարեգործական համերգ անցկացնել Մոսկվայում հայտնի երգչուհի Մարիամ Մերաբովայի և արվեստի այլ գործիչների մասնակցությամբ, որոնք ցանկություն են հայտնել մասնակցել նման կարևոր առաքելությանը։

Լրահոս
0