00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այ քեզ բան. անվտանգ մեսենջերը, անվարորդ ավտոբուսն ու «բա հետո»-ն

© Photo : jesse orricoученые мысли наука эксперимент технологии мозг сигналы
ученые мысли наука эксперимент технологии мозг сигналы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան ներկայացնում է նախորդ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած այն կարևոր իրադարձությունները, որոնք վերաբերում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին: Լուրեր, որոնք կարդալիս կամ լսելիս մարդն իրեն հազիվ է զսպում, որ չասի՝ այ քեզ բան:

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի- Sputnik, Գոռ Մարգարյան. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգանում է անասելի արագությամբ: Նոր սերունդը ծնվում է թվային տեխնոլոգիաների միջավայրում, միջին սերունդը՝ օգտվում դրանցից, ավագները՝ հարմարվում դրանց:

Վտանգավոր խոսակցություններ

Մարդիկ ժամեր, օրեր ու ամիսներ շարունակ «ապրում են» սոցիալական կայքերում, իրենց առօրյան ու ապրումները պատմում իրական ու վիրտուալ ընկերներին: Վստահաբար կարելի է ասել, որ քչերն են մտածում իրենց նամակագրության գաղտնիության մասին կամ էլ գրելուց հետո ջնջում են՝ վստահ լինելով, որ դրանց բացահայտման վտանգը չեզոքացվեց:

Բազմաթիվ բողոքներից հետո Amnesty International անկախ կազմակերպությունը ստուգել է 11 խոշոր համացանցային ընկերությունների պաշտպանական մեխանիզմները: Իրենց հետազոտությունում իրավապաշտպաններն, անշուշտ, ուսումնասիրել են նաև Facebook-ի անվտանգության մեխանիզմը և շատ բարձր գնահատել այն:

Социальная сеть Фейсбук - Sputnik Արմենիա
Ինչպես չհայտնվել սոցիալական ցանցի ծուղակում

Փաստորեն, Մարկ Ցուկերբերգի՝ մոտ մեկ ամիս առաջ նախաձեռնած փոփոխությունները պտուղներ են տվել։

Վարկանիշի առաջատար են դարձել Facebook Messenger-ը, WhatsApp-ը, iMessage-ը, FaceTime-ը և Telegram-ը: Amnesty International-ի տեսանկյունից վատագույնը Snapchat-ն է, BlackBerry-ին, WeChat-ը և QQ-ն: Բայց պետք չէ մոռանալ, որ ամեն պահի ձեզ կարող են հետևել: Զգույշ եղեք և փորձեք շատ խիստ անձնական տեղեկություններ կամ էլ նկարներ չուղարկել միմյանց, եթե իհարկե չեք ուզում, որ մի օր դրանք ընկնեն երրորդ անձանց ձեռքը կամ էլ հայտնվեն բաց հասանելության տիրույթում:

Աշխարհի ամենափոքր սմարթֆոնը

Չինաստանում ներկայացվել է աշխարհի թերևս «ամենափոքր» սմարթֆոնը՝ Vphone S8-ը, որի էկրանն ընդամենը 1.54 դյույմ անկյունագիծ ու կառավարման համար նախատեսված մեկ կոճակ ունի:

Մինչ այս, աշխարհում ամենափոքր սմարթֆոնն ունեցել է 2.45 դյույմ անկյունագծով էկրան: Ուշագրավ նորույթը համալրված է բարձրախոսով, Bluetooth-ով, FM ռադիոյով, սրտի աշխատանքի հաճախականությունը չափող սքաներով և մի շարք այլ նորարարական տեխնոլոգիաներով:

Բայց արդյոք այսքանը բավարա՞ր է, որ այս խաղալիքը սմարթֆոն կոչվի։ Երբ նայում ես այդ պստիկին, առաջին պահին մտածում ես, թե սա ինչ-որ սմարթ ժամացույց է՝ առանց գոտու, հետո ավելի ուշադիր տնտղելուց հետո համոզվում ես, որ, այո՛, սա իրոք սմարթ ժամացույց է՝ առանց գոտու։

Армфон - Sputnik Արմենիա
Նորածին ArmPhone-ի հավակնոտ ապագան

Հեռախոսն ունի ընդամենը 64 Մբ ծավալով ներքին հիշողություն: Հեռախոսի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն: Այս սարքը գնելուց առաջ, թերևս, պետք է նախևառաջ մի լավ մտածել՝ արժի՞ արդյոք գումար ծախսել դրա համար:

Անվարորդ ավտոբուս

Շատ երկրներում աշխատուժի խնդիր կա, և այդ երկրների իշխանությունները փորձում են ամեն կերպ շրջանցել այս խնդիրը։ Այսպիսի խնդիր ունի նաև Սինգապուրը։ Դրա համար էլ հոկտեմբերի 19-ին տնտեսական հրաշքի երկրում ինքնագնաց ավտոբուսների փորձարկման մեկնարկի վերաբերյալ համաձայնություն է ստորագրվել։ Սկզբի համար գործի են դնելու երկու անվարորդ ավտոբուս, որոնք աշխատում են հիբրիդային էլեկտրաշարժիչներով: Բացի քաղաքի երթևեկության մեջ կողմնորոշվելուց, այս սմարթ ավտոբուսներն ինքնուրույն կարող են լիցքավորել իրենց պաշարները կայանման ժամանակ։ Սինգապուրցիները հույս ունեն, որ շուտով նրանց կտեղափոխեն անվարորդ ավտոբուսները, որոնք կաշխատեն ճիշտ չվացուցակով։

Հիշեցնեմ, որ Սինգապուրում էին փորձարկել նաև առաջին անվարորդ տաքսիները։ Սովորաբար նորարարությունները շատ արագ են հասնում Հայաստան, սակայն այս մեկին, թերևս, շատ երկար սպասենք: Պատկերացնու՞մ եք՝ պիկ ժամին այս ավտոբուսը հայտնվի Երևանի խաչմերուկներից մեկում, ու այդ ժամանակ հետաքրքիր է՝ անվարորդ ավտոբուսում ո՞վ է կռվելու մյուս վարորդների հետ:

Բա հետո՞

Մեր իրականությունում հաճախ ենք հանդիպում մարդկանց, որոնք հեռախոսով կամ չատով այլևս խոսելու թեմա չունեն և խոսակցին անընդհատ հարցնում են՝ «բա հետո՞»: Պարզվում է՝ սա հայկական առանձնահատկություն չէ, և այ հենց այսպիսի չաչանակների համար Facebook-ը նոր հնարք է մտածել, որի գործարկումից հետո նրանց խոսակցության թեմաներն անսպառ կդառնան։

Facebook սոցցանցի Messenger հավելվածը օգնության կհասնի բոլոր նրանց, ովքեր չգիտեն ինչից խոսել ընկերոջ հետ, բայց չեն էլ ուզում ավարտել խոսակցությունը: Հավելվածն օգտատերերին զրույցի թեմաներ կհուշի: Այժմ իրականացվում է Conversation Topics անվանումով համապատասխան ֆունկցիայի փորձարկումը:

IT сфера - Sputnik Արմենիա
Այ քեզ բան. Խելացի թեյնիկը, ահաբեկիչ սարքն ու Ֆեյսբուքի նոր թակարդը

Հուշումները հայտնվում են զրուցակիցների անունների տակ` հաշվի առնելով օգտատերերի վերջին զբաղմունքների, նախընտրած երգերի ու միջոցառումների տվյալները: Բացի խոսակցության թեմա գտնելուց, կարող ես նաև զրուցակցիդ հետաքրքրությունների մասին իմանալ: Արդեն պարզ է, որ այս ֆունկցիան շատ պետք կգա աղջիկների հետ ծանոթանալ ցանկացող անհաջողակներին:

Ըստ առկա տեղեկությունների` փորձարկումն իրականացվում է սահմանափակ քանակությամբ օգտատերերի միջև, այդ պատճառով տվյալ պահին ոչ բոլորը կարող են գնահատել նոր հնարավորությունն իրենց Messenger հավելվածում:

Բջջային հեռախոսի ծնունդը

Եվ այս շաբաթվա վերջին ու կարևոր նորությունը։ Սա լուր չէ, ավելի շատ՝ անցյալին ուղղված հետադարձ հայացք։ Այս շաբաթ իր 60-րդ հոբելյանը նշեց բջջային հեռախոսը։ Ուղիղ վաթսուն տարի առաջ՝ 1956 թվականին, շվեդական Ericsson ընկերությունն աշխարհին ներկայացրեց մի սարք, որը պետք է փոխեր մեր կյանքը: Սկզբում այն 40 կգ քաշ ուներ, բայց նույնիսկ խորհրդային ինժեներ Լեոնիդ Կուպրիյանովիչի կողմից բարելավվելուց հետո ոչ ոք չհետաքրքրվեց այդ հայտնագործությունով։

Բջջային հեռախոսների պաշտոնապես հաստատված «հայր» է համարվում ինժեներ Մարտին Կուպերը, որն աշխատել է Motorola ընկերությունում: 1973 թվականին շուկա հանվեց Կուպերի հեղինակած բջջային հեռախոսը, որը մարզասարքի չափսեր ուներ, այնուհետև ֆիզիկոս Ժորես Ալֆյորովի կատարելագործումից հետո բջջային հեռախոսները «խելոքացան»` ճանապարհ բացելով ժամանակակից սմարթֆոնների համար: Կեցցեն նրանք, ովքեր ստեղծեցին ու կատարելագործեցին այս անփոխարինելի սարքը, և մենք ստիպված չենք զանգելու համար տուն գնալ կամ էլ հետևներիցս պահարանի չափ հեռախոս քարշ տալ:

Լրահոս
0