00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Արմենիա» ավիաընկերությունը նոր սակագնային քաղաքականություն է «որդեգրել»

© Sputnik / Arpi BeglaryanСайт авиакомпании "Армения"
Сайт авиакомпании Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Արմենիա» ավիաընկերությունը փոխել է իր սակագնային քաղաքականությունը` առավել հարմար դարձնելով ուղևորների համար։ Ընկերությունը նաև կայքէջ է գործարկել։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. «Արմենիա» ավիաընկերությունը փոփոխություններ է կատարել սակագնային քաղաքականության մեջ. այսուհետև 49 եվրո արժողությամբ տոմսը կարելի է ձեռք բերել ոչ թե 60, այլ 30 օրվա ընթացքում, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Արմենիա» ավիաընկերության տնօրենի` հասարակայնության հետ կապերի գծով տեղակալ Գևորգ Խաչատրյանը։

«Եթե ուղևորը տոմսը ձեռք է բերում Երևանից մեկնելուց մեկ ամիս առաջ, ապա տոմսի արժեքը կկազմի 49 եվրո` առանց «Զվարթնոց» օդանավակայանի հարկերի։ Մեկնելուց առաջ յոթ օրվա ընթացքում տոմսի գինը կկազմի 69 եվրո», — ասաց նա։

Նրա խոսքով` թռիչքի օրը կամ դրանից մի քանի օր առաջ տոմսի գինը կկազմի 89-100 եվրո` առանց հարկերի։ Ընկերությունը գործարկել է armeniafly.com վեբ-կայքը, որի միջոցով հնարավոր կլինի ամրագրել տոմսերը։

Самолет - Sputnik Արմենիա
«Արմենիա» ավիաընկերությունը հստակեցրել է Երևան–Մոսկվա չվերթի օրը

Խաչատրյանի խոսքով` յուրաքանչյուր ոք կարող է գրանցվել կայքում և տոմս ձեռք գնել իրեն հարմար ուղղությամբ։

«Մեզ մոտ 4 սակագին է գործում «բեյսիք», «սմարթ», «ֆլեքսի» և «սուպեր», որոնք տարբերվում են ուղևորներին առաջարկվող ծառայություններով», — ասաց նա։

«Ֆլեքսի» սակագնում ներառված է տոմսի վերադարձը կամ փոխանակումը, 10 կգ ձեռքի ուղեբեռը։ «Էկոնոմը» և «սմարթը» գրեթե ամբողջական փաթեթներ են, որոնցում ներառված է 25 կգ ուղեբեռ և 10 կգ ձեռքի ուղեբեռ։ «Սուպեր» սակագինն ամբողջական փաթեթ է` ինքնաթիռում ցանկալի տեղն անվճար ընտրելու հնարավորությամբ։

Ավիաընկերությունը ևս մեկ նորույթ է առաջարկում` ազատ տեղերի առկայության դեպքում էկոնոմ դասի տոմսը փոխարինել բիզնես դասի տոմսով, 50 եվրո հավելավճարով։

«Արմենիա» ավիապարկն ունի երեք ինքնաթիռ՝ Boeing 737-500, Boeing 737-700 և Bombardier CRJ200, ավելի քան 60 աշխատակից՝ 16 ուղեկցորդ, հինգ օդաչու, գրասենյակային անձնակազմի 15 ներկայացուցիչ և այլն:

Ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (51 տոկոս բաժնետոմսեր), Թամազ Գաիաշվիլին (24 տոկոս) և Ռոբերտ Հովհաննիսյանը (25 տոկոս):

Լրահոս
0