20:32 10 դեկտեմբերի 2016
Ուղիղ եթեր
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Սուր շնչառական վարակների հետևանքը` բժշկի և հիվանդի անփութության դեպքում

© Sputnik/ Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
14510

Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակների աճ։ Այսօր շրջանառում են գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակը և սուր շնչառական վարակների հարուցիչներ` ռինովիրուսներ, ադենովիրուսներ։ Առողջապահական ոլորտի մասնագետները հորդորում են` առաջին իսկ նախանշանների դեպքում դիմել բժշկի օգնությանը։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Հայաստանում համաճարակ չկա. այս հայտարարությունն ավելորդ չի համարում ևս մեկ անգամ շեշտել Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջազգային փորձագետ Սոնյա Առուշանյանը։ Սակայն դա բնավ չի նշանակում, որ պետք է կորցնել զգոնությունը։

«Մեր դպրոցներում, ցավոք, չի ձևավորվել այդ մշակույթը, որ երեխան տկարություն զգալու դեպքում չհաճախի կազմակերպված հաստատություն. նա վարակի աղբյուր է հանդիսանալու նաև ուսուցիչների համար»,- ասաց Առուշանյանը։

Վերջին շրջանում պարբերաբար խոսվում է այն մասին, որ հատկապես մանկական բուժհաստատություններում սուր շնչառական հիվանդություններով երեխաները շատ են, մահճակալները զբաղված են, տեղ ու դադար չկա։

Սոնյա Առուշանյանը բացատրեց պատճառները։ Նախ, դա պայմանավորվում է ծնողների վախով. տեսնում են` երեխան ջերմում է, անմիջապես տանում են ստացիոնար բուժհաստատություն։ Հիվանդանոցների գերբեռնվածության այլ բացատրություն էլ կա։

  • «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մասնագետը զննում է փոքրիկին
    «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մասնագետը զննում է փոքրիկին
    © Sputnik/ Asatur Yesayants
  • «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում
    «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Փոքրիկը ենթարկվում է բժշկի ցուցումներին
    Փոքրիկը ենթարկվում է բժշկի ցուցումներին
    © Sputnik/ Asatur Yesayants
  • «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
    «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
    © Sputnik/ Asatur Yesayants
  • «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հիվանդասենյակներից մեկում
    «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հիվանդասենյակներից մեկում
    © Sputnik/ Asatur Yesayants
  • «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի միջանցքում
    «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի միջանցքում
    © Sputnik/ asatur Yesayants
  • Հիվանդանոցներում ավելացել է սուր շնչառական վարակներով հիվանդների թիվը
    Հիվանդանոցներում ավելացել է սուր շնչառական վարակներով հիվանդների թիվը
    © Sputnik/ Asatur Yesayants
1 / 7
© Sputnik/ Asatur Yesayants
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մասնագետը զննում է փոքրիկին

«Ցերեկային ժամերին ծնողներին չի անհանգստացնում երեխայի վիճակը, երեկոյան, երբ հիվանդությունն ավելի է սրվում, անհանգստանում են և անմիջապես տեղափոխում հիվանդանոց, իսկ այդ ժամերին միայն ստացիոնար հիվանդանոցային հաստատություններն են հասու»,-ասաց նա։

Հանրապետության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանն էլ սուր շնչառական վարակների ակտիվացման փուլում առանձնացրեց ատիպիկ թոքաբորբը, որից մահանում է հիվանդացողների 5-7 տոկոսը։

«Ատիպիկ են այն թոքաբորբերը, որոնք առաջանում են ոչ սովորական պնևմակոկներից։ Սովորական թոքաբորբն առհասարակ ընթանում է միևնույն կարգով և չի տարածվում թոքային հյուսվածքի վրա, իսկ ատիպիկ թոքաբորբն առաջանում է վիրուսային ինֆեկցիաների ժամանակ, և ռեակցիան տեղի է ունենում հյուսվածքներում, ոչ թե թոքերում և բրոնխներում»,- ասաց գլխավոր թոքաբանը։

Այս դեպքում ծանր հետևանքներով հիվանդությունն ընթանում է հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր ունեն իմունային համակարգի հետ կապված խնդիրներ, ծխող են, զբաղվում են առողջությանը վնաս պատճառող աշխատանքներով։

Խնդիրը սրվում է նաև այն մարդկանց շրջանում, որոնք լուրջ չեն վերաբերվում իրենց հիվանդությանը. առաջին օրն ունենում են ջերմություն, թուլություն, հետո հենց վիճակը հարաբերական կերպով թեթևանում է, շտապում են աշխատանքի ու բարդացնում իրավիճակը։

«Սուր վարակիչ հիվանդությունների հետևանքները, բորբոքումներն ու բարդությունները կապված են հիվանդի, նրա ծնողների անհոգության, և բժիշկների կողմից խնդրին ոչ այնքան լուրջ վերաբերվելու հետ»,-ասաց Ոսկանյանը։

Բժիշկները միաբերան հորդորում են առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել ամբուլատոր ծառայություն` պոլիկլինիկաներ, որից հետո բժիշկները կորոշեն` ուղեգրեն հիվանդանոց, թե տեղում կազմակերպեն բուժումը։

Գլխավոր թեմաներ