20:34 10 դեկտեմբերի 2016
Ուղիղ եթեր
Դիմա Բիլան

Դիմա Բիլանը մեքենա վարելիս հայկական երգ է երգում

© Sputnik/ Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
42760

Ռուս հայտնի երգիչ Դիմա Բիլանը մեքենա վարելիս սիրում է հայկական երգեր լսել: Դրա վկայությունն է նրա հրապարակած տեսանյութը:

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Դիմա Բիլանը Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում հայկական երաժշտություն է հնչում: Երգչի հրապարակած տեսանյութում հնչում է Մարգարիտա Պոզոյանի և Արծվիկի «Հարազատ իմ քույր» երգը:

@pozoyan_official ❤️️ #билан #димабилан #маргопозоян #маргаритапозоян

Видео опубликовано bilanofficial (@bilanofficial) Ноя 28 2016 в 11:13 PST

 

Հրապարակած տեսանյութի տակ Բիլանը սրտիկ է դրել: Ավելի ուշ նա մեկ այլ տեսանյութ է հրապարկել, որում երևում է, թե ինչպես է երգիչը հայերեն երգում: Հիշեցնենք, որ Բիլանը ռուսական «Ձայնը» նախագծում Մարգարիտա Պոզոյանի մարզիչն էր:

Իր հրապարակման տակ երգիչը գրել է Մարգարիտային. «Ես միշտ ❤ եմ քեզ և կսիրեմ. Դու «ամենա»-ն ես»:

@pozoyan_official я всегда тебя ❤️ и буду!!! Ты самая))😃

Видео опубликовано bilanofficial (@bilanofficial) Ноя 28 2016 в 11:07 PST

 

Հազարավոր երկրպագուներ ունեցող երգիչն այս տարվա մարտին ժամանել էր Երևան և Instagram-ի իր էջում լուսանկարներ էր հրապարակել Ծիծեռնակաբերդի Հավերժ կրակի ու Հայաստանի վերածնունդը խորհրդանշող կոթողի մոտ: Նա գրել էր. «Այստեղ անչափ ուժեղ էներգետիկա կա»:

 

Գլխավոր թեմաներ