ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 30-ի ժամը 9:30-ի դրությամբ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է, ճանապարհները բաց են, հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: