19:59 08 դեկտեմբերի 2016
Ուղիղ եթեր
Ձյուն

Ձյուն և ձնախառն անձրև է սպասվում ձմռան առաջին օրը

© Sputnik/ Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
17 0 0

Հայաստանում օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, 2-ի ցերեկը կնվազի 1-3 աստիճանով:

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում նոյեմբերի 30-ին, 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 1-2-ը, 3-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում‵ ձյուն, հայտնում են ԱԻՆ-ից:

Քամին կլինի հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, 2-ի ցերեկը կնվազի 1-3 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 1-2-ը, 3-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր վայրերում‵ թաց ձյուն, ցածրադիր գոտիներում՝ ձնախառն անձրև:

Երևանում այսօր ցերեկը սպասվում է 5-7, վաղը` 4-6 աստիճան տաքություն։

Գլխավոր թեմաներ