20:03 08 դեկտեմբերի 2016
Ուղիղ եթեր
Բանտ

Քրեակատարողական հիմնարկներում տուբերկուլոզով հիվանդ 16 անձ կա

© Sputnik/ Табылды Кадырбеков
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
21 0 0

Քրեակատարողական հիմնարկներում 2016թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ կա տուբերկուլոզով հիվանդ 16 անձ:

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ ԱՆ ՔԿՎ պետի հրամանով` տուբերկուլոզով հիվանդացության դեպքերի կանխարգելման, առավել վաղ հայտնաբերման նպատակով ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում կատարվում են տուբերկուլոզի հայտնաբերմանն ուղղված համալիր միջոցառումներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից։

Միջոցառումներ իրականացվում են ամեն տարի, շարժական և ստացիոնար ֆլյուորոգրաֆիկ սարքերի միջոցով։

2012թ.-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում եղել է տուբերկուլոզով հիվանդ 54, 2013թ.-ին` 34, 2014թ.-ին` 35, 2015թ.-ին` 24, իսկ 2016թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ` 16 անձ, ընդ որում` 2016թ. նշված ժամանակահատվածի դրությամբ գրանցված 16 հիվանդներից միայն 8-ի դեպքն է հայտնաբերվել 2016թ. ընթացքում:

 

Գլխավոր թեմաներ