00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վահան Բադասյանի հաղորդմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է

© Photo : official site of the Investigative Committee of RAСледственный комитет Армении
Следственный комитет Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում նոյեմբերի 21-ին Վահան Բադասյանի կողմից նշված 2 ընկերությունների ներկայացրած հայտերը մերժվել են՝ հրավերի պահանջներին չհամապատասխանելու պատճառով:

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի– Sputnik. Վ.Բադասյանի կողմից որպես պարտված նշված 3-րդ ընկերությունն իրականում ճանաչվել է հաղթող, որի հետ պայմանագիր է կնքվել՝ անհրաժեշտ ալյուրի 9 չափաբաժիններից մեկի վերաբերյալ։

Վահան Բադասյանը նոյեմբերի 21-ին հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ ՀՀ ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի նախկին պետ Մովսես Հակոբյանը, եղբոր՝ Արայիկ Հակոբյանի հետ, ում անվամբ գրանցված «Սիփան» ՍՊ ընկերության փաստացի սեփականատերը կամ փոխկապակցված անձ, չարաշահել է պաշտոնեական դիրքը և շուկայական 90 ՀՀ դրամ արժեքից բարձր արժեքով՝ 1 կիլոգրամը 125-130 ՀՀ դրամով, ցորենի ձեռք բերման պայմանագիր է կնքել նշված ընկերության հետ, ինչի արդյունքում ՀՀ պաշտպանության նախարարությունից յուրացրել է մի քանի տասնյակ միլիոն ՀՀ դրամ գումար:

Следственный комитет Армении - Sputnik Արմենիա
Զինծառայողի մահվան հանգամանքները պարզում է Քննչական կոմիտեն

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ նույն օրը Վահան Բադասյանը բացատրություն է տվել այն մասին, որ ինքն է «Հադրութի ալրաղաց» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրենը: 2011թ. և 2012թ. ՀՀ ՊՆ-ին մատակարարել է ցորեն, բոլոր ընկերությունները ցորենը մատակարարել են նույն գներով: 2016թ. ՀՀ ՊՆ-ի կողմից ցորենի ձեռք բերման նպատակով հայտարարված մրցույթին չի մասնակցել, սակայն հետագայում իմացել է, որ 3 ընկերություն մասնակցել են մրցույթին ու չեն հաղթել. պայմանագրեր չեն կնքել, իսկ մրցույթում հաղթող է ճանաչվել Արայիկ Հակոբյանին պատկանող «Սիփան» ՍՊԸ-ն։ Իսկ մյուս չափաբաժինները շահել են այլ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ:

Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը 2016թ. ընթացքում ցորենի գնման վերաբերյալ ընդհանրապես պայմանագրեր չի կնքել: ՊՆ-ի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակի կարիքների համար կնքվել են առաջին տեսակի ցորենի ալյուրի գնման պայմանագրեր, որի ամբողջ գործընթացը կազմակերպվել է սահմանված կարգին համապատասխան։

Մրցույթի մասնակիցների համար ապահովվել են հավասար պայմաններ և համապատասխան 9 չափաբաժինների համար հաղթող են ճանաչվել ներկայացվող պահանջներին բավարարող, նվազագույն գին ներկայացրած մասնակիցները, ինչը հիմնավորվել է նաև մրցույթին մասնակցած, այդ թվում՝ հաղթող չճանաչված կազմակերպությունների տնօրենների բացատրություններով:

«Սիփան» ընկերությունը հայտարարված մրցույթին մասնակցել է միայն մեկ չափաբաժին առաջին տեսակի ցորենի ալյուրի մատակարարման հավակնությամբ, որում ճանաչվել է հաղթող, և ընկերության հետ կնքվել է պայմանագիր՝ 1 կիլոգրամի համար 173 ՀՀ դրամ գնով: Վ.Բադասյանի կողմից որպես հաղթող ներկայացված մյուս ընկերությունն իրականում չի հաղթել. ներկայացված հայտը մերժվել է՝ առաջարկված գնի բարձր լինելու պատճառով:

Следственный комитет Армении - Sputnik Արմենիա
Քննչական կոմիտեն քննում է պայմանագրային զինծառայողի մահվան դեպքը

Մրցույթի նախապատրաստման, դրանում հաղթող ճանաչելու և պայմանագրերի կնքման գործընթացում ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը և նկարագրված գործընթացի հետ առնչություն ունեցող մյուս անձինք օրենքով սահմանված կարգով իրականացրել են իրենց լիազորությունները, ինչի արդյունքում մատակարարների հետ կնքված պայմանագրերով որպես ալյուրի գնման գին է սահմանվել տվյալ ժամանակահատվածում ձևավորված ալյուրի շուկայական գնից ցածր գին: Այսինքն` 2016թ. ՀՀ ՊՆ կողմից ալյուրի ձեռքբերման գործընթացը կազմակերպվել է օրենքով սահմանված կարգով, գործընթացում որևէ պաշտոնատար անձի կողմից լիազորությունների չարաշահում թույլ չի տրվել, պետական միջոցների յուրացում տեղի չի ունեցել և պետությանը վնաս չի պատճառվել:

Ընդ որում` մրցույթին մասնակցած կազմակերպությունների, այդ թվում՝ Բադասյանի կողմից մատնանշված և մրցույթում չհաղթած կազմակերպությունների սեփականատերերը հայտնել են, որ ՀՀ պաշպանության նախարարության հետ կնքված պայմանագրերով նախատեսված որակի ալյուրի արտադրության նպատակով ընկերությունների կողմից ձեռք բերված ցորենի մեկ կիլոգրամի գինը մրցույթի ժամանակահատվածում կազմել է 115-130 ՀՀ դրամ:

Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ 2016թ. մայիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում ԼՂՀ-ում առաջին տեսակի ալյուրի արտադրության միջին հանրապետական գինը կազմել է 195,3 ՀՀ դրամ, շուկայական գինը՝ 223,3-226,7 ՀՀ դրամ:

Քննության արդյունքներով որոշում է կայացվել մերժել քրեական գործի հարուցումը՝ հանցադեպի բացակայության հիմքով։ Որոշման պատճեններն ուղարկվել են Վ.Բադասյանին և Մ.Հակոբյանին՝ պարզաբանելով, որ որոշման հետ համաձայն չլինելու դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով սահմանված կարգով այն կարող են բողոքարկել։

Լրահոս
0