20:02 08 դեկտեմբերի 2016
Ուղիղ եթեր
Լևոն Մկրտչյան

Հայկական բուհերն ազատ նավարկության են դուրս գալիս

© Sputnik/ Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
14 0 0

Կրթության և գիտության նախարարությունում համոզված են, որ «Հայաստանում բարձրագույն կրթության մասին» նոր օրենքը թույլ կտա բեռնաթափել նախարարության դերակատարումը և ձևավորել ինքնուրույն բուհական համակարգ։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik. «Հայաստանում բարձրագույն կրթության մասին» նոր օրենքը նախատեսում է ժողովրդավարական համակարգ ստեղծել բուհերում, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

Նրա խոսքով` բոլոր երկրորդական խնդիրները նախարարությունն իր վրայից կբեռնաթափի։

Մկրտչյանը նշեց, որ բուհերի գիտխորհուրդների համար կստեղծվեն մեծ հնարավորություններ, իսկ ռեկտորն այսուհետև կպատասխանի կառավարման համակարգի համար։

Ըստ նախարարի` այսօր ուսումնական որոշ հաստատությունների ռեկտորները միաժամանակ և՛ գիտնական են, և՛ մենեջեր, զբաղվում են ֆինանսական հարցերով, ինչը բացասական է անդրադառնում ղեկավարի աշխատանքի արդյունավետության վրա։

«Օրենքում մի քանի լուրջ փոփոխություններ են կատարվել։ Փորձել ենք տարանջատել երկու հասկացություն՝ պրոֆեսիոնալ մենեջեր, որը պետք է լինի ռեկտորը, և գիտական խորհրդի դերակատարության մեծացում։ Այսինքն՝ գիտխորհուրդները իրենք պետք է կարողանան ամբողջությամբ պատասխան տալ ակադեմիական որակի համար։ Ռեկտորի գործառույթը պետք է լինի ընդամենը կառավարման համակարգը»,- ասաց Մկրտչյանը։

Նրա խոսքով` համալսարանների գիտական խորհուրդները չպետք է քաղաքականացվեն։ Այսինքն, քաղաքականությամբ զբաղվող մարդիկ չեն կարող ակադեմիական պաշտոններ զբաղեցնել։ Նոր օրենքի համաձայն` կկարգավորվեն բուհերի ֆինանսավորման հետ կապված հարցերը։

Գլխավոր թեմաներ