00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հարսնացուն հյուսիսից». ռուս աղջկա հայկական պատմությունը

© Sputnik / Armenuhi Mkhoyan Любовь Погосян
Любовь Погосян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տիկին Լյուբան վաղուց է կորցրել հայ ամուսնուն, բայց ավելի քան 40 տարի ապրում է Հայաստանում ու հեռանալու մտադրություն էլ չունի, թեև շատ է կարոտում հարազատներին: Հայերին անչափ սիրած ռուս կինը վաղուց արդեն ամուր արմատներ է գցել հայկական հողում:

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Սարանսկում ծնված Լյուբովը 21 տարեկան էր, երբ քրոջ տանը՝ Սարատովում, պատահաբար հանդիպեց զինվորական ծառայության անցած Սահակին: Հանդիպեցին ու սիրահարվեցին: Սահակը զորացրվեց ու տուն վերադառնալուց հետո ծնողներին պատմեց իր ռուս ընտրյալի մասին: «Հարսնացուն հյուսիսից» հայտնի ֆիլմը իրականություն դարձավ:

«Իսկական «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմն էր, որն, ասես, հենց իմ մասին լիներ: Զորացրվելուց հետո ամուսինս եկավ իմ հետևից ու կանչեց հարազատներին: Սկեսուրս իր եղբոր հետ էր եկել ձեռքս խնդրելու, քույրս դեմ էր. ասում էր՝ ու՞ր ես գնում՝ արևելք է, արևելյան օրենքներով ու բարքերով,- պատմում է տիկին Լյուբան:

Եվ ինչպես կինոյում, հարազատների կամքին հակառակ, Լյուբան սիրեց ու 1973 թվականին եկավ Հայաստան, որտեղ նրան Հայաստանի եղանակի պես ջերմ ընդունելություն էր սպասվում:

Прогулка на фаэтоне. Гюмри - Sputnik Արմենիա
Ռուս ցարը սիրեց Գյումրին ու այն կոչեց իր կնոջ անունով

«Սկեսուրս ինձ շատ սիրեց. առաջին հարսն էի: Գյուղում էինք ապրում, հրաշալի ընտանիք էր: Գնում-գալիս էի Ռուսաստան, ու կարոտն այնքան էլ չէր տանջում: Մերոնք էլ էին գալիս ու տեսնում, որ ես այստեղ ինձ շատ լավ եմ զգում»,- հիշում է կինը:

Ռուսաստանից Հայաստան հարս եկած աղջիկն աշխատանքի անցավ դպրոցում՝ որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի:

«Ամեն ինչ սկզբում հեքիաթ էր հիշեցնում, բոլորն ինձ սիրում էին, որևէ խնդիր չկար, ամեն ինչ շատ լավ էր»,- պատմում է 64-ամյա կինը:

Հեքիաթը, ցավոք, շատ շուտ ավարտվեց. դուստրը դեռ 3 տարեկան էր, երբ ամուսնու մոտ քաղցկեղ հայտնաբերվեց: 10 տարի ապրեց այդ ցավով ու մահացավ, երբ աղջիկը՝ Արաքսյան, դեռ դպրոցն էլ չէր ավարտել:

© Sputnik / Armenuhi Mkhoyan Տիկին Լյուբան՝ երիտասարդ տարիքում
Տիկին Լյուբան՝ երիտասարդ տարիքում - Sputnik Արմենիա
1/4
Տիկին Լյուբան՝ երիտասարդ տարիքում
© Sputnik / Armenuhi Mkhoyan Տիկին Լյուբայի ամուսինը
Տիկին Լյուբայի ամուսինը - Sputnik Արմենիա
2/4
Տիկին Լյուբայի ամուսինը
© Sputnik / Armenuhi Mkhoyan Տիկին Լյուբան՝ հարազատների հետ
Տիկին Լյուբան՝ հարազատների հետ - Sputnik Արմենիա
3/4
Տիկին Լյուբան՝ հարազատների հետ
© Sputnik / Armenuhi Mkhoyan Տիկին Լյուբան՝ աղջկա ու թոռան հետ
Տիկին Լյուբան՝ աղջկա ու թոռան հետ - Sputnik Արմենիա
4/4
Տիկին Լյուբան՝ աղջկա ու թոռան հետ
1/4
Տիկին Լյուբան՝ երիտասարդ տարիքում
2/4
Տիկին Լյուբայի ամուսինը
3/4
Տիկին Լյուբան՝ հարազատների հետ
4/4
Տիկին Լյուբան՝ աղջկա ու թոռան հետ

Ամուսնու մահից հետո Լյուբովը երկար տարիներ մնաց ու ապրեց իրեն հարազատ դարձած սկեսրոջ հետ, որից սովորեց հայկական խոհանոցի գաղտնիքներն ու հայերի պես սկսեց պահածոներ փակել ձմռան համար:

«Առաջին բանը, որ հիշում եմ, ու համը մինչև այսօր բերանումս է, սկեսրոջս սարքած ձավարով փլավն էր: Շատ համեղ էր»,- ժպտում է տիկին Լյուբան:

Ավելի ուշ աշխատանքի անցավ Գուսանագյուղի Կարի արտադրամասում, հետո արդեն՝ Մարալիկի տեքստիլ գործարանում: 1995 թվականին տեղափոխվեց Գյումրի:

Այս ընթացքում անձնական կյանքում ուրիշ դժվարությունների էլ բախվեց, բայց դրանց մասին հիշել չի ուզում: Փոխարենը սիրում է երկար խոսել աղջկա ու թոռների մասին և հպարտությամբ է նշում այն փաստը, որ միջնեկ թոռը՝ Մկրտիչը, հիմա ծառայում է հայկական բանակում, սահմանային զորամասերից մեկում: Տիկին Լյուբան ամեն առավոտ իր տանը, «Նիկոլայ Հրաշագործի» սրբապատկերի առաջ աղոթում է թոռան ու մյուս զինվորների համար, աղոթում ու երկրի խաղաղության համար մոմ է վառում նաև Գյումրու Յոթ Վերք եկեղեցում:

Հիմա նա Գյումրու մանկատան այգեպանն է. իր ողջ սերն ու խնամքը փոխանցում է բույսերին ու ծաղիկներին: Այսօր արդեն տարիների հեռվից վստահաբար ասում է՝ եթե հնարավորությունը թույլ տար, կուզենար գնալ ու տեսնել հարազատներին, բայց Հայաստանից երբեք չի հեռանա. այստեղ են միակ աղջիկն ու թոռները, այստեղ է սիրելի ամուսնու աճյունը:

Լրահոս
0