00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընտանիքն ավելի պաշտպանված է, երբ հայրը տանը չէ

© Sputnik / Asatur YesayantsВоеннослужащие армянской армии
Военнослужащие армянской армии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական բանակը համալրվում է պայմանագրային զինծառայողներով: Հատկապես սահմանամերձ բնակավայրերի բնակիչները գերադասում են լինել իրենց ընտանիքներից հեռու, բայց անձամբ ապահովել նրանց խաղաղությունն ու անվտանգությունը:

Նելլի Դանիելյան, Sputnik.

Հայկական բանակն աստիճանաբար համալրվում է պայմանագրային զինծառայողներով: Սահմանային որոշ տեղամասերում այսօր շուրջօրյա հերթապահություն են իրականացնում բացառապես պայմանագրային զինծառայողներից կազմված միավորումները:

Այսպիսիների թվում է նաև Տավուշի մարզի այն սահմանապահ դիրքը, որտեղ այցելեց նաև Sputnik Արմենիան:

Իջևանի բնակիչ Կապիտան Հրայր Խաչատրյանն ամսվա կեսն անցկացնում է ընտանիքից ու հարազատներից հեռու՝ հայրենիքի սահմանին:

Մեզ հետ զրույցում նա նշեց, որ թեև դժվար է օրեր շարունակ ընտանիքից հեռու լինելը, բայց պայմանագրային ու առավել փորձառու զինվորականներից կազմված անձնակազմում ծառայությունն ավելի կազմակերպված ու հեշտ է անցնում:

«Քանի որ բոլորն էլ տնից-տեղից կտրված են, այստեղ չկա կին, չկա երեխա, հայր, մայր, ապրում ենք կարոտով: Ու փորձում ենք նաև մեկս մյուսի նկատմամբ հոգատար լինել, լրացնել այդ բացը: Իհարկե, չմոռանալով նաև անընդհատ զգոնություն պահպանելու մասին, հատկապես` լարված օրերին»,- ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է զինվորականի ուղին ընտրելուն, Հրայր Խաչատրյանը հայտնեց, որ մեծացել է զինվորականի ընտանիքում և իր ընտրությամբ ու գիտակցաբար է շարունակում հոր գործը:

© Sputnik / Asatur YesayantsՀրայր Խաչատրյան
Военнослужащий армянской армии Грайр Хачатрян - Sputnik Արմենիա
Հրայր Խաչատրյան

Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակիչ, սերժանտ Սուրեն Խանումյանն էլ երեք որդիների հայր է: Անչափ կարոտում է երեխաներին, դժվար օրեր է անցկացնում առանց նրանց, բայց վստահ է՝ սահմանամերձ գյուղում սեփական ընտանիքի անվտանգությունը անձամբ է ապահովում:

«Ընտանիք պահելու խնդիր չէր, ես այս ծառայությունն ընտրեցի, քանի որ սահմանամերձ գյուղում եմ բնակվում: Ճիշտ է` երեխաները մի քիչ դժվար են հարմարվում իմ բացակայությանը, բայց պետք է հարմարվեն»,- ասաց սերժանտ Խանումյանը և ավելացրեց` շատ կցանկանար, որ երեք որդիներից գոնե մեկն իր ճանապարհով գնար և ընտրեր զինվորականի մասնագիտությունը:

© Sputnik / Asatur YesayantsՍուրեն Խանումյան
Военнослужащий армянской армии Сурен Ханумян - Sputnik Արմենիա
Սուրեն Խանումյան

Թե որքանով է հայկական զինուժը համալրված պայմանագրային զինծառայողներով ու որքան է նրանց և ժամկետային զինծառայողների թվի հարաբերությունը, պաշտպանության նախարարությունը չի հրապարակում, բայց հայտարարում է, որ տարեցտարի պայմանագրայինների թիվն ավելանում է, զինված ուժերի որոշակի գործառույթներ արդեն իսկ իրականացվում են բացառապես նրանց ուժերով:

«Բայց ՀՀ-ում դեռ երկար ժամանակ կպահպանվի խառը համալրման սկզբունքը, ասել է թե՝ ժամկետայինը պահպանվելու է, զուգահեռաբար ավելանալու է նաև պայմանագրայինների թիվը»,- Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան նշեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ մարտունակության տեսակետից խառը համալրումը զինված ուժերի ղեկավարությունն այսօր ամենաճիշտ տարբերակն է համարում:

Լրահոս
0