00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սկսել ամենադժվարից. երկրաշարժն Արմինեին ցնցեց, բայց չկործանեց

© Sputnik / Asatur YesayantsРуководитель филиала Союза инвалидов "Пюник" в Гюмри Армине Никогосян, пострадавшая в результате землетрясения
Руководитель филиала Союза инвалидов Пюник в Гюмри Армине Никогосян, пострадавшая в результате землетрясения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երկու ուժեղ ցնցում, 3–րդ հարկից անկում մինչև հատակ։ 21–ամյա Արմինեն, մի երեխան գրկում, մյուսի ձեռքը բռնած, հայտնվեց փլատակների տակ։ Այսօր նա ողջ է, ու առանց ոտքերի ցույց է տալիս, թե ինչքան ուժեղ կարող է լինել կինը, նույնիսկ եթե ենթարկվել է բնության ու ճակատագրի ցնցումներին։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Գոհար Սարգսյան. Արմինե Նիկողոսյանն ամուսնացած էր, ուներ 2 երեխա։ Թվում էր, թե կյանքում ոչինչ չէր պակասում երջանիկ լինելու համար։ 1988 թվականի երկրաշարժը նրանից խլեց ամեն ինչ ու բոլոր նրանց, ովքեր ապրելու ուժ էին տալիս։

Աղետալի օրը Արմինեն ծնողների տանն էր։ Պետք է տնից դուրս գար, փորձում էր մի երեխային քնեցնել, մյուսին` հետը տանել հանդիպման։ Բայց ինչ-որ բան խանգարում էր նրան տնից նախատեսվածի պես վաղ դուրս գալ։

Մեկ էլ ցնցում։ Արմինեն` մի երեխան գրկում, մյուսի ձեռքը բռնած, հայտնվեց փլատակների տակ մինչև պարանոցը, միայն կարողանում էր գլուխը շարժել։

«Աղջիկս իմ գրկում էր, իսկ տղաս ձեռքս էր բռնած, իմ վրա պանելներ էին, մինչև կրծքավանդակս սեղմված էի։ Երեխաներիս ձայնն էի լսում, չէի կարողանում փրկել, Աստծուն խնդրում էի, որ ձայները կտրվեն, որովհետև անկարող էի օգնել փոքրիկներիս»,-պատմեց Արմինեն։

Երբ զգաց, որ տղայի ձեռքը սառեց, Արմինեն ուշագնաց եղավ։ Արթնացավ միայն 4 օր անց` լսելով հոր ձայնը։ Նա արձագանքեց, բայց օգնությունն արագ վրա չհասավ։ Սկզբում փոքրիկ անցք բացեցին, խողովակով ջուր տվեցին, բայց Արմինեն չհասցրեց խմել, նորից ուշագնաց եղավ։

© Sputnik / Artak AnushyanԵրկրաշարժ
Землетрясение 7 декабря 1988 года - Sputnik Արմենիա
Երկրաշարժ

«Հայրս ասում էր` անցքն այնպես բացեք, որ ձայնը չկտրվի։ Ես միայն կարող էի խոսելով ասել` ինչ վիճակում եմ, միայն գլուխս էի կարողանում աջ ու ձախ շարժել։ Հենց ձայները չէին լսվում, գիտեի, որ գիշեր էր։ Հույս չունեի, որ կարող եմ փրկվել ու դուրս գալ։ Դա հրաշք էր»,- պատմեց նա։

Փլատակների տակից դուրս գալուց հետո Արմինեին շտապ տեղափոխեցին Երևան, հետո` Մոսկվա։ Նրա ոտքերը չկարողացան փրկել, անդամահատեցին մինչև ծնկերը։ Այդ ընթացքում նրան չէին հայտնում եղելությունը։ Հետո իմացավ, որ 2 երեխաներն էլ այլևս չկային։

«Երբ զգացի, որ կորցրել եմ ամեն ինչ, մտածեցի, որ աշխարհի վերջն է, մեկ շաբաթ սենյակից դուրս չէի գալիս։ Ինձ հետ հոգեբաններ աշխատեցին, մեծ բժշկական, հոգեբանական թեստեր անցա։ Սկսեցի մտածել, որ եթե ծնողներս կան, ուրեմն պիտի նրանց համար ապրեմ։ Փորձեցի հաջողություններով առաջ շարժվել»,- պատմեց Արմինեն։

Տարիներ անցան, Արմինեն քիչ-քիչ սկսեց վերականգնվել։ «Փյունիկ Հայաստանի հաշմանդամների միություն» հասարակական կազմակերպության շնորհիվ սկսեց ակտիվորեն զբաղվել սպորտով ։ Թենիս, բասկետբոլ, նետաձգություն, լող. զբաղվեց այս մարզաձևերով, բայց ընտրեց ամենաբարդը` լեռնադահուկային սպորտը։

Памятник погибшим в Спитакском землетрясении пограничникам, расположенный на территории пограничного отряда ФСБ РФ в Армении - Sputnik Արմենիա
Երկրաշարժից հետո ցավը բոլորինն էր՝ սահմանապահից մինչև ֆաբրիկայի աշխատող

«Բոլորն ինձ ասում էին` դահուկասպորտը քեզ համար ամենաբարդ մարզաձևն է, բայց ես սկսել ամենադժվարից։ Մոսկվայում մասնակցեցի առաջին սպորտային մրցույթին, մեծ հաջողություններ ունեցա, 32 երկրի մեջ 6-րդ տեղում էի, դա ինձ հնարավորություն տվեց մասնակցելու 1998 թվականի Պարալիմպիկ խաղերին, գրավեցի 4-րդ տեղը»,-պատմեց Արմինե Նիկողոսյանը։

Նա սիրեց արագությունը, արագություն ոչ միայն սպորտում, այլև կյանքի հաջողություններում. ճակատագրին ու մի մարդու ապացուցելու բան կար, որ անվասայլակավոր լինելն ու կորուստներ ունենալը դատավճիռ չէ։

Նոր կյանք սկսելուց առաջ 3 երազանք ուներ` ունենալ տուն, որ ոչ մեկը նրան չնեղացնի, և մեքենա, որ գնա ուսման, իսկ ամենանամեծ երազանքը երեխա ունենալն էր։ Երազանքները կատարվեցին։ Արմինեն հանուն երկու երեխաների կյանք տվեց ևս մեկին։ Նրա որդին արդեն 8 տարեկան է։

Այսօր Արմինե Նիկողոսյանը «Փյունիկ Հայաստանի հաշմանդամների միություն» հասարակական կազմակերպության Գյումրու մասնաճյուղի նախագահն է։

 

Լրահոս
0