00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրանուշ Հակոբյան.«2017-ը ուզում ենք հայտարարել Արցախի տարի»

© Sputnik / Asatur YesayantsГрануш Акопян
Грануш Акопян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր կայացած ամփոփիչ ասուլիսի ժամանակ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտարարեց, որ եկող տարին պատրաստվում են հռչակել Արցախի տարի։ Նախարարը նաև անդրադարձավ Հայաստան տեղափոխված սփյուռքահայերի խնդիրներին։

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. 2016 թվականի ընթացքում Հայաստան է տեղափոխվել 516 սիրիահայ։ Այս մասին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ասաց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

«Այս տարի 18 հազար սիրիահայ ՀՀ քաղաքացիություն է ստացել, 1800-ը՝ կացության իրավունք, 300-ը՝ փախստականի կարգավիճակ»,- ասաց նախարարը։

Հրանուշ Հակոբյանը նշեց, որ հիմա Հայաստանում ապրում է 22 հազար սիրիահայ։ «Իհարկե, անցնող տարին ծանր էր։ Բայց պետք է ասեմ, որ տարեսկզբից Հայաստանից Արեւմուտք սիրիահայերի տեղափոխության ցուցանիշները նվազել են, նրանք ավելի շատ սկսել են մնալ պատմական հայրենիքում»,- հավելեց նախարարը։ Ըստ Հակոբյանի`առաջացած փաստաթղթային խնդիրներն այժմ լուծվում են հեշտությամբ եւ պարզեցված ձևով. «Սիրիահայը հայրենիքում փախստական չի կարող կոչվել»,-ընդգծեց նախարարը:

Անդրադառնալով ապրիլյան դեպքերին`Հրանուշ Հակոբյանը հպարտությամբ նշեց, որ այդ օրերին սփյուռքը համախմբվեց, ժողովուրդը մեկ օրում ազգ դարձավ: «Մենք տեսանք այն հզոր ուժը, ոգին, տեսանք, որ ամբողջ սփյուռքը կանգնեց Արցախի, հայության կողքին: Շատ կարեւոր էր այն նյութական եւ բարոյական օգնությունը, որ նրանք ցուցաբերեցին Արցախին։ 2017-ը ուզում ենք հայտարարել Արցախի տարի։ Ազգովի պետք է հասկանանք, որ Արցախի հզորությունը Արցախի պաշտպանության, տնտեսության հզորացումն է»,-ասաց նախարարը:

Грануш Акопян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հրանուշ Հակոբյան. նուրբ ուսանողուհուց մինչև 700-հազարանոց «բանակի» ղեկավար

Հրանուշ Հակոբյանն ասաց, որ իրենց նախարարությունը կառավարությունում առանձնանում է. «Մենք չենք կարող հրամայել, հանձնարարել, վերահսկել եւ պահանջել: Սփյուռքի նախարարությունը պետք է բանակցի, խնդրի, համոզի, սպասի, երկխոսի: Կուզեն՝ կանեն, չեն ուզի՝ չեն անի, որովհետեւ նրանք մեր աշխատակիցները չեն, մեր ենթակաները չեն: Մենք ունենք 30 հազար հայկական կազմակերպություն, 38 համահայկական կազմակերպություն, ունենք 1004 դպրոց, միայն այս տարի 26-ով ավելացել է մեր մեկօրյա դպրոցների թիվը, ունենք 821 համայնք, որի հետ մենք աշխատում ենք»:

Հետո նախարարը ուրախությամբ ասաց, որ վերջերս 2 երկրում էլ հայ են հայտնաբերել։ Դրանք են Կոստա Ռիկան եւ Նիկարագուան: Կոստա Ռիկայում 400 հայ կա, Նիկարագուայում՝ 380 հայ: «Սա խոսում է այն մասին, որ չկա աշխարհում մի երկիր, որտեղ հայ չկա»,-իր ուրախությունն ու զարմանքն է լրագրողների հետ կիսում Հրանուշ Հակոբյանը:

Նյութի ռուսերեն տարբերակը

 

Լրահոս
0