00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ոսկե» Նոր տարվա հարբեցնող սեղանը

© Sputnik / Евгений Одиноков / Անցնել մեդիապահոցПовседневная жизнь
Повседневная жизнь - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամեն դեպքում պետք չէ հյուրերի տանը դեմքով ընկել ափսեի վրա և քնել. հայերի համբավին, ավանդույթներին և մտածողությանը հարիր չէ։

Եղանակը «հուշում է»

Այս տարի եղանակը հայերի հետ չար կատակ խաղաց։ Ժողովուրդը սկսեց «տոնել» Նոր տարին տոնից մի քանի շաբաթ առաջ, քանի որ դաժան սառնամանիքները ներխուժել էին ոչ միայն Արարատյան դաշտ, այլ նաև ամբողջ Հայաստանի տարածք և ամենօրյա մեկ-երկու բաժակը ալկոհոլ խմելը դարձրել պարտադիր։ Դե, գրիպի ինչ-որ անսովոր տեսակներով և անգինայով չհիվանդանալու համար, որպեսզի առավոտյան աշխատանքի վայր հասնեն առանց հայկական քթերը ցրտահարելու։

Постные салаты - Sputnik Արմենիա
Պահքի մենյու. ինչ պատրաստել սուրբծննդյան պահքի ժամանակ

Սակայն հայերը կդավաճանեին իրենց, եթե նույնիսկ նման բարդ իրավիճակներում տոնական սեղանի մենյուին չվերաբերվեին պատասխանատվության խորը զգացումով և, ես կասեի, նրբագեղ ընտրողականությամբ։

Այս տարի մենյուն յուրահատուկ է…

Գալիք տարին Հրեղեն աքաղաղի տարի է։ Թռչուն, որի փետուրները զարդարված են կարմիրի և ոսկեգույնի բոլոր երանգներով։ Այն ամենը, ինչ տոների ընթացքում դրվելու է սեղաններին, անպայման պետք է համապատասխանի տարվա գույներին։

Ի դեպ, այդ առումով խոսքը միայն համեղ խորտիկների և ճաշատեսակների մասին չէ, որոնցով հայ տնային տնտեսուհիները հայտնի են նույնիսկ երկրի սահմաններից դուրս։ Մենյուի ընտրության հարցում նրբագեղությունը և ընտրողականությունը վերաբերում են նաև տոնական սեղաններին դրվող խմիչքին։

Պետք է պատվով դիմավորել Նոր տարին։ Չէ՞ որ հայտնի է` տարին ինչպես դիմավորես, այնպես էլ կանցնի։ Նշանակու՞մ է…

Նշանակում է, որ տոնական մենյուից պետք է բացառել թռչնամիսը։ Բայց հիմա խոսքը ոչ թե կանանց խոհարարական տաղանդների մասին է, այլ` տղամարդկանց ավանդական պարտականությունների` սեղանին դրվող խմիչքի մասին։

Անկեղծ ասած, զրուցեցի Երևանի մի քանի սուպերմարկետների մենեջերների հետ և համոզվեցի, որ Ամանորի նախաշեմին, երբ ժողովուրդն իսկապես ամեն ինչ սրբում է խանութներից, այդ ընթացքում յուրահատուկ և խորապես գիտակցված վերաբերմունք է ցուցաբերում ալկոհոլային խմիչքների ընտրությանը։

Պարզվում է, որ այս տարի հատկապես տարածված են շամպայնն ու կարմիր գինին։ Ավելի քիչ են վաճառվում այն ամենը, ինչը գույնով չի համապատասխանում Հրեղեն աքաղաղի տարվան։ Բայց օղին, ինչպես միշտ, բացառություն է. հասկանալի է, որ այս ցրտերի պայմաններում Երևանի սուպերմարկետներում օղին շատ լավ է վաճառվում։

Թրենդ` «Շամպայնի շիթեր» անվանումով

Սակայն նույնիսկ շամպայնը, որը սովորաբար պարտադիր է Ամանորի սեղաններին, այս տարի ավելի շատ է վաճառվում, և դա հասկանալի է. ոսկեգույն, փրփրավուն, հենց փայլուն աքաղաղի գույներին համապատասխան։

Год огненного петуха - Sputnik Արմենիա
Աքաղաղի տարի. մեծ հաղթանակը և Դանտեսի կրակոցը

Ավելին` բոլոր գինիները, որոնց անվանման մեջ օգտագործվում է «ոսկի» բառը, շատ լավ են վաճառվում։ Ոչ այդքան հայտնի սպիտակ գինին, որն արտադրողն անվանել է «Շամպայնի շիթեր», դարակներից սրբել են վաճառքի դուրս գալու առաջին օրը։

Հետաքրքիր է, որ մեր երիտասարդության տարիներին «շամպայնի շիթեր» էին կոչումհայրենական արտադրության ամենալավ ավտոմեքենաներից մեկը` ՎԱԶ-2109-ը։ Ոսկեգույն ավտոմեքենաները, որոնք սկսեցին վաճառել 1989թ-ին, այդ ժամանակ բարեկեցության և ունևորության խորհրդանիշ էին դարձել։ Հավանաբար այդ գինին արտադրողներից մեկը ժամանակին հենց այդպիսի ավտոմեքենա է ունեցել և տեղին ու ժամանակին հիշել իր մեքենայի մասին…

Կարմիրից մինչև մուգ կարմիր

Հայերն ընդհանրապես համադամասեր են։ Սեղաններին դրվող ճաշատեսակների քանակից գլուխ է պտտվում, ու այդ ամենի կողքին` կարմիր գինի, որը լիովին համապատասխանում է Հրեղեն, կռվարար աքաղաղի տարվան։ Աքաղաղը եթե ոչ ամեն օր, ապա գոնե շաբաթական մի անգամ կռվի հետևանքով ներկվում է ալ կարմիր գույնով։ Ապացույց, որ արուն, տղամարդը կարող է պաշտպանել իր իրավունքները…

Ինչ էլ լինի, կարմիր գինին այս տարի տոնական սեղանի գլխավոր թրենդերից է և աներևակայելի ծավալներով վաճառվող ապրանքը։

Մնացածը

Պետք է խոսել ևս մի օրինաչափության մասին, որը վերաբերում է ալկոհոլին։ Նրանք, ովքեր հարուստ են, անպայման տեկիլա են գնում։ Առաջին հայացքից կարող զարմանալի թվալ, քանի որ դա ավանդական հայկական խմիչք չէ, բայց խանութներից մեկի մենեջերը, այսպես ասած, բացեց աչքերս։

Պարզվում է, որ այդ մեքսիկական խմիչքը Հայաստան ներկրող ընկերություններից մեկը պոտենցիալ սպառողներին ներկայացրել է, որ տեկիլան ամենից շատ է համապատասխանում տավարի մսից պատրաստված ուտելիքներին։

Кафе #2 в Дилижане. Размик и Медеа Ованнисяны готовят игрушки на Новый год - Sputnik Արմենիա
Դիլիջանում Նոր տարին սկսվում է գունավոր թելերից ու ուլունքներից

Ընդ որում` գնում են հենց այն տեկիլան, որը վաճառվում է «գոլդ» («ոսկի») անվան տակ։ Դե, հասկանալի է` ինչու։ Եվ ոչինչ, որ այն ավելի շատ դեղին է, քան ոսկեգույն և իր բաղադրությամբ ավելի շատ համապատասխանում է պանդայից պատրաստված տնական օղուն կամ թթի օղուն։ Ի դեպ, այս խմիչքները նույնպես հիանալի վաճառվում են տոնական օրերին…

Ամենագլխավորը… Հասկանալի է, որ այդ օրերին ընդունված է իրար հյուր գնալ, շնորհավորել, նստել մի սեղանի շուրջ, անվերջ կենացներ ասել ու խմել։ Առավել ևս, որ եղանակը, կանխատեսումների համաձայն, «հուշում» է, որ սառնամանիք է լինելու։

Բայց պետք չէ չափն անցնել նույնիսկ այն ժամանակ, երբ շնորհավորում ենք միմյանց օղիով կամ ոսկեգույն տեկիլայով, դրան գումարում կարմիր գինին…Մեզ մոտ ընդունված չէ նաև դեմքով ընկել ամանի մեջ ու քնել, նույնիսկ եթե հարբած ես…Դա խորթ է մեր հայկական ավանդույթներին ու մտածողությանը։

Լրահոս
0