00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մանկական աշխարհից մինչև մոլ. խորհրդային մանկության անմոռանալի Ամանորը

© Sputnik / Asatur YesayantsЗдание бывшего "Детского мира"
Здание бывшего Детского мира - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Մանկական աշխարհ» հանրախանութը խորհրդային մանկության անբաժանելի հիշողություն է: Կար ժամանակ, երբ Նոր տարին սկսվում էր հենց այստեղից գնված նվերով ու ավարտվում հունվարի 1-ին բարձի տակ գտած կոնֆետով:

Նելլի Դանիելյան, Sputnik.

Խորհրդային ոչ հեռավոր անցյալում մոտեցող Նոր տարվա մասին առաջինն ազդարարում էին տոնական զարդարված խանութների ցուցափեղկերը: Ընդ որում, դիզայնն այնքան էլ կարևոր չէր, կարևորը՝ տարեկան առևտրի պլանը կատարվեր: Տոնական զարդարված խանութը պետք է ոչ միայն տրամադրություն բարձրացներ, այլև առևտուր անելու ցանկություն առաջացներ՝ խթանելով տարվա պլանը:

Գնորդն էլ ակնկալում էր, որ հատկապես տոնին ընդառաջ խանութներում կհայտնվի այն, ինչ տարվա ընթացքում բացառապես «տակից» էր վաճառվում, քանի որ առևտրի ոլորտի աշխատակիցները տարվա պլանը կատարելու ու նույնիսկ գերակատարելու համար 13-րդ աշխատավարձի ակնկալիք ունեին:

Ահա թե ինչու հատկապես նախատոնական օրերին և հատկապես հանրախանութներում ասեղ գցելու տեղ չկար:

Президент Армении Серж Саргсян приехал на открытие нового торгового центра Россия Молл. - Sputnik Արմենիա
Դռները փակվում են, հաջորդ կայարանը՝ «Ռոսիա մոլ»

1935 թ.-ին Երևանի կենտրոնում, Աբովյան (այն ժամանակ՝ Աստաֆյան) փողոցի սկզբնամասում մեկնարկեց Քաղաքային կենտրոնական հանրախանութի շինարարությունը: 2 տարի անց՝ 1937 թվականին, երևանյան չափանիշներով հսկա խանութն իր դռները բացեց երևանցիների առաջ:

1970-ականներին հանրախանութի տարեկան պլանը 40 մլն 700 հազար ռուբլի էր, որի մեծ մասը կատարվում էր հատկապես տոնական առևտրի հաշվին: Ամենամարդաշատն այդ օրերին առաջին հարկն էր, որտեղ տեղակայված էր մանկական բաժինը: Խաղալիքները, հագուստը, կոշիկները խորհրդային մանուկների թերևս ամենասպասված նվերներն էին:

Ավելի մեծ տարիքի համար աննկարագրելի նվեր էին ձայնասկավառակները, հատկապես, եթե հաջողվեր գտնել արտասահմանյան կատարողների ձայնագրությունները:

Աստիճանավանդակին փակցրած հսկա հայելին ու ճռճռացող փայտե մանրահատակը «Մանկական աշխարհը» մանուկների աչքին վերածում էին ինչ-որ խորհրդավոր ապարանքի, որտեղ կար այն ամենը, ինչի մասին կարող էր երազել խորհրդային երեխան:

Երկրորդ հարկում նույնիսկ սրճարան կար՝ պաղպաղակով ու թխվածքով: Իսկ եթե առևտրային աժիոտաժից հոգնած ծնողներին հաջողվեր համոզել հանրախանութից դուրս գալուց առաջ մուտքի մոտ դրված խաղային ավտոմատներից էլ օգտվել, օրն արդեն իսկական տոն կդառնար երեխայի համար:

Դե, իսկ կանանց համար ամանաբաղձալին, իհարկե, խորհրդային տարիներին ամենահայտնի օծանելիքներն էին` «Пиковая дама», «Красная Москва», «Серебристый ландыш», «Ленинград»: Բայց, եթե դրանց փոխարեն տղամարդը կարողանար, ասենք, լեհական «Быть может» ձեռք բերել, կնոջ տոնական տրամադրությունը կհասներ գագաթնակետին:

Իհարկե, վաճառասեղաններին ու ցուցափեղկերում հայտնված ապրանքը չէր կարող համեմատվել պահեստում պահված ու միայն «ծանոթով» կամ «տակից» վաճառվող տեսականու հետ: Բայց, եթե հաջողվեր երկար հերթեր հաղթահարելուց հետո գոնե լեհական, բուլղարական կամ ռումինական արտադրության որևէ իր գնել, Նոր տարին կարելի էր հաջողված համարվել:

Новогодний стол - Sputnik Արմենիա
Ուտելիքի պաշտամունք, կամ հայկական Նոր տարի

Այսօր նվեր գտնելու համար պետք չէ օրեր ու ժամեր վատնել փնտրտուքի համար: Պետք է միայն գումար ու երևակայություն: «Մանկական աշխարհն» էլ վաղուց արդեն վերածվել է խորհրդային հուշերի լքված կառույցի: Բայց դրա բացակայությունը չի էլ զգացվում: Հանրախանութներին վաղուց արդեն փոխարինում են նորաբաց, ժամանակակից մոլերը: Իսկ ցանկալի նվերը կարելի է գտնել ցանկացած խանութում: Երեխաներին էլ խանութները վաղուց արդեն խորհրդավոր աշխարհ չեն թվում: Նրանց այսօր ավելի շատ հետաքրքրում են էլեկտրոնային ապրանքների ու բջջային հեռախոսների վաճառքի սրահները: Կանանց համար էլ արժեքավոր օծանելիք գնելու համար պետք չէ խանութում աշխատող ծանոթ գտնել:

Բայց, իհարկե, ամենասպասված նվերը, ինչպես երեկ, այնպես էլ այսօր մնում է տոնածառի կամ բարձի տակ դրվածը. նախ՝ որովհետև այն անակնկալ է և հետո` որովհետև բերել է Ձմեռ պապը, որին ուզում ես հավատալ որ տարիքում էլ լինես, որ հասարակարգում էլ ծնված ու ապրելիս լինես:

Նյութի ռուսերեն տարբերակը

Լրահոս
0