14:52 19 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Եկեղեցում

Մոտենում է ստից ու հայհոյանքից հրաժարվելու ժամանակը

© Sputnik/ Асатур Есаянц
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
15302

49 օր անց հավատացյալները 48 օր շարունակ կհրաժարվեն ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից. Մեծ պահքի շրջանն է սկսվում։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Այս տարի Մեծ պահքը սկսվում է փետրվարի 27-ին: Իսկ Սուրբ Հարության՝ Զատկի տոնը ապրիլի 16-ին է: Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն:

Պահքը կամավոր ինքնազրկումն ու զսպվածությունն է սննդի նկատմամբ: Եկեղեցական ավանդության համաձայն` պահքի երեք տեսակ կա: Առաջինը սովորական պահքն է` կենդանական ծագում ունեցող սննդից (բացառությամբ մեղրի) և ոգելից խմիչքներից հրաժարումը: Երկրորդը սրբապահքն է` հրաժարումը նաև բուսական ծագման, սակայն ճոխ ու համադամ ուտելիքից` ընդհուպ մինչև սոսկ աղուհացով սնվելը (Մեծ պահքի շրջանը կոչվում է նաև Աղուհացից շրջան): Երրորդը ծոմն է` միառժամանակ ընդհանրապես հրաժարումը սննդից և անգամ ջրից:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված։

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

Գլխավոր թեմաներ

  • Չայկա

    Sputnik Արմենիայի սյունակագիր, անվանի լրագրող, Հայաստանում «Իզվեստիայի» նախկին թղթակից Սերգեյ Բաբլումյանն իրեն բնորոշ թեթևությամբ, հումորով և խորությամբ գրում է հերթական հետաքրքիր պատմությունը։ Այս անգամ նա պատմում է, թե ինչպես է ԽՍՀՄ Անվտանգության պետական ծառայության կոմիտեի նախկին տնօրենը Հայաստանում հանել գլխարկը։

    9
  • Կառավարության նիստ

    ՀՀ կառավարությունը հավանություն տվեց մի համաձայնագրի, որով ՌԴ քաղաքացիների համար նախատեսվում է ներքին անձնագրով Հայաստանի տարածք մուտքի, ելքի և գտնվելու տեղաշարժի հնարավորություն։

    3
  • Կարեն Կարապետյան

    Կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը կարևորում է Հայաստանում օտար լեզուների իմացությունը։ Հետևաբար, նա հանձնարարական տվեց ԿԳ նախարարին։

    11