14:53 19 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Պայթեցված բանկոմատ

Բանկոմատից գողություն կատարողն աշխատում է «Հրազդան» ՔԿՎ–ում

Asatur Yesayantc
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
24 0 0

Բացահայտվել և ձերբակալվել է «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բանկոմատից կատարված հափշտակության կատարած անձը։ Նշանակված փորձաքննությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, նա «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակից է։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում բացահայտվել է «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բանկոմատից կատարված հափշտակության փորձը։ Նշանակված փորձաքննությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով ձերբակալվել է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 4-րդ մասնաճյուղի բանկոմատից հափշտակության փորձ կատարվելու մասին հաղորդումն ստացվել էր 2016 թվականի դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան. կառավարիչն ահազանգել էր, որ Բաղրամյան պողոտայի 56 հասցեում գտնվող «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 4-րդ մասնաճյուղի բանկոմատին ամրացված են գազի բալոն և այլ համակարգ:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու ուղղությամբ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ռետինե խողովակներ և սպիտակ գույնի մալուխ, որոնք փաթաթված են եղել սև և թափանցիկ կպչուն ժապավեններով, սև գույնի խորանարդաձև մարտկոց, մետաղյա լինգեր, գազաբալոն, սրբիչ, սպորտային պայուսակ և պլաստմասե տարա, որի մեջ առկա է եղել յուրահատուկ բենզինանման նյութի հոտով հեղուկ և մի շարք այլ առարկաներ, որոնք, օրենքով սահմանված կարգով, փաթեթավորվել են:

Հայտնաբերված առարկաներից վերցվել են անհրաժեշտ փորձանմուշներ և քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք, այդ թվում՝ դատագենետիկական փորձաքննություններ։

Քրեական գործով փորձանմուշներ են վերցվել նաև մի քանի անձանցից և համեմատական մոլեկուլային գենետիկական փորձաքննության արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանցից մեկի) ինքնության վերաբերյալ, ով 2017 թվականի հունվարի 11-ին ձերբակալվել է։

Նկատի ունենալով, որ կասկածյալն աշխատում է ՀՀ ԱՆ ՔԿՎ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում՝ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժինը քրեական գործն ուղարկել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազություն՝ այն ըստ քննչական ենթակայության ուղարկելու համար:

 

Գլխավոր թեմաներ

  • Չայկա

    Sputnik Արմենիայի սյունակագիր, անվանի լրագրող, Հայաստանում «Իզվեստիայի» նախկին թղթակից Սերգեյ Բաբլումյանն իրեն բնորոշ թեթևությամբ, հումորով և խորությամբ գրում է հերթական հետաքրքիր պատմությունը։ Այս անգամ նա պատմում է, թե ինչպես է ԽՍՀՄ Անվտանգության պետական ծառայության կոմիտեի նախկին տնօրենը Հայաստանում հանել գլխարկը։

    9
  • Կառավարության նիստ

    ՀՀ կառավարությունը հավանություն տվեց մի համաձայնագրի, որով ՌԴ քաղաքացիների համար նախատեսվում է ներքին անձնագրով Հայաստանի տարածք մուտքի, ելքի և գտնվելու տեղաշարժի հնարավորություն։

    3
  • Կարեն Կարապետյան

    Կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը կարևորում է Հայաստանում օտար լեզուների իմացությունը։ Հետևաբար, նա հանձնարարական տվեց ԿԳ նախարարին։

    11