00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գործատուն աշխատանքային գրքույկ պահանջելու իրավունք չունի

© Sputnik / Asatur YesayantsСмбат Саиян в гостях у радио Sputnik Армения
Смбат Саиян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հունվարի 1-ից, քաղաքացուն աշխատանքի ընդունելիս, գործատուն այլևս իրավունք չունի նրանից աշխատանքային գրքույկ պահանջել: Միաժամանակ, նա պարտավոր չէ նաև դրանում գրառումներ կատարել: Աշխատանքային գրքույկները ՀՀ-ում արդեն հանված են շրջանառությունից:

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Ս.թ. հունվարի 1-ից գործատուն այլևս պարտավոր չէ գրառումներ կատարել աշխատողի աշխատանքային գրքույկում և իրավունք չունի աշխատողից աշխատանքային գրքույկ պահանջել:

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը: Այս փոփոխությունները պայմանավորված են Աշխատանքային նոր օրենսգրքով, որի համաձայն 2017թ-ի հունվարի 1-ից աշխատանքային գրքույկները դուրս են եկել գործածությունից:

Դրանց ամբողջ տեղեկատվությունն առաջիկա 2 տարիների ընթացքում պետք է թվայնացվի և պահպանվի:

Աշխատանքային գրքույկ - Sputnik Արմենիա
Աշխատանք՝ առանց աշխատանքային գրքույկի

Առաջին փուլում կթվայնացվեն այն գրքույկները, որոնց տերերը տվյալ պահին աշխատում են: «Սա շատ ավելի հարմար է այն առումով, որ գրքույկներն արդեն իսկ կենտրոնացած են գործատուների մոտ և նրանց միջոցով այդ աշխատանքները կազմակերպելը շատ ավելի հեշտ կլինի»,- ասաց Սաիյանը:

Իսկ այն քաղաքացիները, ովքեր տվյալ պահին չեն աշխատում և աշխատանքային գրքույկը գործատուի մոտ չէ, գործընթացի որոշակի փուլում հնարավորություն կունենա իրենց գրքույկն անձամբ ներկայացնել պետական մարմնին:

Այդուհանդերձ, Սմբատ Սաիյանի խոսքով, աշխատանքային գրքույկը շարունակում է մնալ որպես աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթ: «Մենք ոչ թե փոխարինում ենք պահպանվող ինֆորմացիայի մեթոդաբանությունը, այլ թղթային կրիչով առկա ինֆորմացիան պատճենում և պահպանում ենք նաև էլեկտրոնային տեղեկատվական համակարգում»,- ասաց նա:

Պաշտոնական տվյալներով ՀՀ շուրջ 41 000 գործատուների մոտ այս պահին շուրջ 550 000 աշխատողի աշխատանքային գրքույկ կա: Այս ծավալն, ըստ ծառայության պետի տեղակալի, փոքր չէ, և, բնականաբար, նախապես հնարավոր չէ քայլ առ քայլ պլանավորել ողջ գործընթացը: Բայց պատասխանատուները վստահեցնում են, որ մինչև 2019թ-ը ՀՀ բոլոր քաղաքացիները հնարավորություն կունենան անձամբ կամ գործատուի միջոցով ներկայացնել իրենց աշխատանքային գրքույկները թվայնացման:

 

Լրահոս
0