ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում գտնվող կնոջ և նրա երեխաների վիճակը կայուն է` չնայած նրանք ծնվել են ժամանակից շուտ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին բժշկական կենտրոնից.
«Աղջիկը ծնվել է 800 գրամ քաշով, և նա այժմ լրացուցիչ խնամքի կարիք ունի։ 1 կգ 800 գրամ քաշով ծնված տղաների վիճակը կայուն է», — հայտնեցին Sputnik Արմենիայի թղթակցին։
Երեխաները ծնվել են հունվարի 17-ին։ 2016 թ-ին Հայաստանում ընդհանուր առմամբ ծնվել է 40738 երեխա, որից 22353-ը` Երևանում։