00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի օլիմպիականներն ու հայ օլիմպիականները (մաս 2)

© YASUYOSHI CHIBA / AFPОлимпийские игры 2016 в РИО
Олимпийские игры 2016 в РИО - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամառային 31-րդ օլիմպիական խաղերի ընթացքում Հայաստանի օլիմպիականների արդյունքների մասին արդեն խոսվել է և գրվել բազմիցս: Բայց հայ կամ հայկական ծագումներով մարզիկների արդյունքները նույնպես կարևոր են ու հետաքրքիր:

Օլիմպիական խաղերի ընթացքում հայ մարզիկները հանդես եկան Ռուսաստանի, Գերմանիայի, Ավստրիայի, Բրազիլիայի, Ուրուգվայի հավաքականների կազմերում: Առավել մեծ հաջողության հասան Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես եկած հայ մարզիկները:

Իհարկե, Ռիոյի խաղերն անմոռանալի են դառնալու Յանա Եգորյանի համար: Սուսերամարտի մրցումներում Ռուսաստանի հավաքականի կազմում Եգորյանը օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճեց` թրասուսերի մրցումների եզրափակիչում հաղթելով Սոֆյա Վելիկայային, իսկ հետո արդեն առաջին տեղը զբաղեցրեց թիմային պայքարում: Այսինքն Յանա Եգորյանը օլիմպիական կրկնակի չեմպիոն դարձավ:

Ոսկե մեդալ նվաճեց նաև ձեռքի գնդակի Ռուսաստանի հավաքականի անդամ Օլգա Հակոբյանը: Վեցուկես տարի Ռուսաստանի կանանց հավաքականը այս մարզաձևում չէր կարողանում տարբերի կարգի մրցումներում նույնիսկ մինչև կիսաեզրափակիչ հասնել: Իսկ օլիմպիական խաղերում Եվգենի Տրեֆիլովի թիմը կիսաեզրափակիչում հաղթանակի հասավ գործող չեմպիոնի՝ Նորվեգիայի թիմի նկատմամբ, հետո էլ եզրափակիչում հաղթեց Ֆրանսիայի ընտրանուն:

Артур Алексанян. Олимпиада в Рио-2016 - Sputnik Արմենիա
Հայաստանի օլիմպիականներն ու հայ օլիմպիականները (մաս 1)
Սեդա Թութխալյանը մարմնամարզության Ռուսաստանի հավաքականի կազմում արծաթե մեդալ վաստակեց թիմային պայքարում: Հանրահայտ Գուրգեն Թութխալյանի դուստրը դեռևս 17 տարեկան է, և չի բացառվում, որ մարմնամարզությունում դեռ նոր հաջողությունների հասնի մոտ ապագայում, քանի որ Ռուսաստանի հավաքականը կազմում արդեն հաստատուն տեղ ունի:

52 կգ քաշային մրցումներում արծաթե մեդալ նվաճեց բռնցքամարտիկ Միշա Ալոյանը: Անկասկած, այս բռնցքամարտիկը հաղթողի հիմանական հավակնորդն էր, բայց եզրափակիչում պարտվեց Ուզբեկստանի ներկայացուցչին:

Հայկական ազգանունները հնչեցին նաև հրաձգության և բռնցքամարտի մրցումների մրցանակակիրների մեջ: Հրաձգության մրցումներում, 50 մետր հեռավորությունից հրացանի մրցումներում Ռուսաստանի հավաքականին բրոնզե մեդալ բերեց Կիրիլ Գրիգորյանը, իսկ 64կգ քաշային բռնցքամարտիկների մրցումներում Գերմանիան ներկայացնող Արտյոմ Հարությունյանը պարտվելով կիսաեզրափակիչում նույնպես արժանացավ բրոնզե մեդալի:

Փաստացի Հայաստանի Օլիմպիական հավաքականը նվաճեց մեկ ոսկե և երեք արծաթե մեդալ, իսկ հայ օլիմպիականները այլ երկրների կազմերում նվաճեցին երեք ոսկե, երկու արծաթե և երկու բրոնզե մեդալ: Ինչպես տեսնում էք առավելությունը մեր հայրենակիցների կողմն է, որոնք հանդես եկան ոչ մեր դրոշի տակ: Սա արդեն արտասովոր երևույթ չէ և ոչ էլ առաջին անգամը: Ինչպես ասում են, հայի բախտ…
Ինչ էլ լինի, մենք նորանոր հաղթանակներ ենք ցանկանում բոլոր հայերին, որոնք հանդես են գալիս տարբեր կարգի մրցումներում և տարբեր երկրների հավաքականների կազմում: Հաղթանակները ստիպում են ճանաչել հաղթող ազգերին: Եվ այսպիսով Հայաստանի օլիմպիականներն ու հայ օլիմպիականները միասին վերցրած նվաճել են չորս ոսկե, հինգ արծաթե և երկու բրոնզե մեդալ: Իսկ սա իրոք ֆանտաստիկ արդյունք կլիներ փոքր Հայաստանի համար:

 

Լրահոս
0